««Հայաստան» դաշինքի անունով ու տարբերանշանով սադրիչ թռուցիկներ են տարածվում». Գեղամ Մանուկյան
ԲլոգՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուշադրություն!!!!!
«Հայաստան» դաշինքի անունով ու տարբերանշանով սադրիչ, ցնորական բովանդակությամբ թռուցիկներ են տարածվում Երևան:
Դրանք կեղծ են, կապ չունեն դաշինքի հետ ու պարզապես մեր երկրում նոր քարոզչական սադրանքի նպատակ են հետապնդում:
Իշխանական ու մերձիշխանական սադրիչներն ու հանրային գիտակցությունը պղտորողները ավելի ցածր մակարդակի են իջել… անզորներ: Իրավապահ էլ չկա, որ կոչ անեմ միջոցներ ձեռնարկել:
Բայց որտեղ այս թռուցիկ փակցնող բռնեցինք, ստիպված մոտը եղած կեղծ թռուցիկների թղթերով լեցուն ստամոքսով կճանապարհենք առնվազն..»։