2023-ի ընտրություններին ընդառաջ Թուրքիայում ակտիվ սոցհարցումներ են
ՄիջազգայինՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old
Հրապարակվել են Թուրքիայում 2023 թվականի խորհրդարանական ընտրությունների թեմայով հերթական սոցհարցման արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքական «Piar Araştırma» սոցիոլոգիական հետազոտությունների կազմակերպությունը մասնակիցներին հետևյալ հարցն է հղել. «Եթե այս կիրակի խորհրդարանական ընտրություններ լինեն, ո՞ր քաղաքական կուսակցությանը կտաք ձեր քվեն»:
Հատկանշական է, որ ինչպես վերջին մի քանի հարցումների դեպքում, այս անգամ էլ ոչ մեծ առավելությամբ առաջ է անցել գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցությունը՝ արժանանալով մասնակիցների 28.52%-ի վստահությանը:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) ստացել է հարցմանը մասնակիցների 28.1%-ի վստահությունը: 3-րդը ԺՀԿ-ի հետ ընդհանուր դաշինքով մեջլիս անցած ազգայնական ուղղվածությամբ ընդդիմադիր «Լավ» կուսակցությունն է, որին այս պահին իր ձայնը տալու պատրաստակամություն է հայտնել հարցվածների 12.9%-ը: 4-րդը քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունն է՝ 11.2% վստահությամբ: ԱԶԿ-ի խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ-MHP) արժանացել է հարցվախների 7.8%-ի վստահությանը:
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հիմնադրած «Ապագա» և նախկին փոխվարչապետ Ալի բաբաջանի հիմնադրած «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցություններն էլ ստացել են համապատասխանաբար 3.5 % և 3 % վստահություն:
Հիշեցնենք, որ Թուրքիայում հերթական խորհրդարանական ու նախագահական ընտրությունները նախատեսված են 2023-ի հունիսին: