Ուկրաինան հայտարարել է «առաջին համաշխարհային կիբերպատերազմի» մասին
ՄիջազգայինՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old
Ուկրաինայի իշխանությունները Լեհաստանի հետ պայմանավորվել են կիբերպաշտպանության ոլորտում փոխըմբռնման շուրջ, հայտարարել է Ուկրաինայի թվային տեղեկատվության նախարար Միխայիլ Ֆեդորովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքով՝ Կիևն ու Վարշավան հուշագիր են ստորագրել «առաջին համաշխարհային կիբերպատերազմի» ֆոնին։
«Այժմ տեղի է ունենում առաջին համաշխարհային կիբերպատերազմը։ Ջանքերի համատեղումն ու փորձի փոխանակումը տրամաբանական քայլ է այս ոլորտում։ Լեհաստանի հետ մենք ոչ միայն ընդհանուր ֆիզիկական սահման ունենք, այլև ընդհանուր խնդիրներ՝ կիբերտարածությունում»,- ասել է Ֆեդորովը։
Ինչպես պարզաբանել է ուկրաինացի նախարարը, կողմերի համաձայնությունը հիմք կդառնա հավաքական կիբերպաշտպանության համակարգի ստեղծման համար, ինչպես նաև կհանգեցնի Լեհաստանի և Ուկրաինայի միջև կիբերտարածության հանցագործությունների դեմ պայքարի ակտիվացմանը։ Միաժամանակ, Վարշավան վստահեցնում է, որ համապատասխան հուշագիրը երկու պետություններին թույլ կտա ավելի դիմացկուն դառնալ կիբեր սպառնալիքներին և կօգնի համատեղ աշխատանքի միջոցով ավելի շատ տեղեկատվություն ստանալ այս ոլորտում վտանգի մասին։