Երևան, 12.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ» Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»

Քաղաքական բռնաճնշումների նորանոր ռեկորդներ են սահմանվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում իշխանությանը հարող շրջանակները արտոնյալ վիճակում են: Այդպես եղել է նախկինում, իսկ վերջին չորս տարում այս «ավանդույթը» դարձել է համատարած: Իշխանավորների ու իշխանամերձների օրինազանցությունների վրա իրավապահներն աչք են փակում, իսկ ընդդիմախոսները, եթե նույնիսկ որևէ օրինազանցություն չեն կատարել, միևնույնն է, դառնում են քաղաքական հետապնդումների թիրախ։

Այսպիսի իրողությունն ամենից առաջ խոսում է ընտրովի արդարադատության մասին, որի արդյունքում իրավապահ համակարգն իշխանությունների ձեռքում դարձել է բռնաճնշումների գործիք։ Թերևս պետք չէր այլ բան սպասել մի երկրում, որտեղ կառավարության ղեկավարի հրահանգով դատարանները շրջափակվում ու ճնշումների են ենթարկվում, իսկ օրենքը դարձել է մահակ ընդդիմության գլխավերևում։ Եթե հանկարծ դատավորները կամ իրավապահ համակարգի ներկայացուցիչները օրենքին համապատասխան ինքնուրույն որոշումներ ընդունեն, ապա իրենք նույնպես իսկույնևեթ կհայտնվեն հետապնդումների թիրախում։ Այդպիսի օրինակներ շատ ենք տեսել։

Ըստ այդմ, իշխանությունների գործելակերպի մեջ է մտնում ընդդիմադիրների վրա քրեական գործեր կարելու պրակտիկան։ Եվ որքան մեծ վտանգ է ներկայացնում ընդդիմադիր գործիչը Փաշինյանի իշխանության համար, այնքան իշխող վարչակարգի սպասարկուներն առավել մեծ եռանդով են ձեռնամուխ լինում նրան քրեական հետապնդման ենթարկելու հարցում։ Իշխանությունները չափազանց կոշտ միջոցներով են առաջնորդվում հատկապես այն ընդդիմադիրների նկատմամբ, ովքեր հակաիշխանական ակցիաներին մասնակցելու հետ մեկտեղ նաև հայանպաստ քաղաքականություն են վարում, մասնավորաբար Արցախի հետ կապված հարցեր են բարձրացնում։ Օրինակ՝ հենց այսպիսի տրամաբանության մեջ է տեղավորվում Ավետիք Չալաբյանի կալանավորումը։

Ճիշտ է՝ կարված գործերը, որպես կանոն, իրավական հիմնավորումից զուրկ են լինում և այնքան փնթի են սարքվում, որ քննության ավարտին ուղղակի փլուզվում են, սակայն խնդիրն այն է, որ մինչ այդ իշխանությունները հասնում են իրենց նպատակին՝ տևական ժամանակ անազատության մեջ պահելով ընդդիմադիրներին։ Բացի այդ, Հայաստանում քաղաքական բռնաճնշումները հասել են այնպիսի աստիճանի, երբ դատաքննության ընթացքում անգամ հաշվի չի առնվում անազատության մեջ գտնվող անձի ծայրահեղ ծանր վիճակը, առողջական խնդիրները և դրանց անհամատեղելիությունը կալանավորման պայմաններին։ Բազմաթիվ են դեպքերը, երբ քաղաքական գործերով բոլոր կալանավորները, իշխանությունների ցուցումով գտնվելով կալանքի տակ, առողջական լուրջ խնդիրներ են ձեռք բերել՝ մինչև անգամ մահվան հանգեցնող հիվանդություններ։ Օրինակ՝ ազատության մեկ շաբաթից հետո կրկին որոշում կայացվեց կալանավորել նույն Չալաբյանին այն դեպքում, երբ նա առողջական խնդիրներ ունի և ֆիզիկապես ի վիճակի չէ կրել ազատազրկումը։

Իսկ ամենացայտուն օրինակը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հետ տեղի ունեցածն էր, նա մահացավ դատական նիստում։ Ստացվում է, որ քաղաքական հետապնդումների արդյունքում ընդդիմադիրները նաև խոշտանգվում են։ Վերջերս տվյալներ հրապարակվեցին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության 4 տարում Հայաստանում 68 դատապարտյալ ու կալանավոր է մահացել։ Այդ թվում՝ 2018 թվականին՝ 18, 2019 թվականին՝ 21, 2020-ին՝ 5, 2021-ին՝ 13, այս տարվա օգոստոսի դրությամբ մահացել է 11 անձ, որոնցից 4-ը՝ դատապարտյալ, 7-ը՝ կալանավորված անձինք։

Եթե 2019 թվականին Փաշինյանը հավաստիացնում էր, թե Հայաստանը չի վերադառնալու կոռուպցիայի, քաղաքական հետապնդումների, քաղաքական բռնությունների, իրավունքների արհամարհման ու ոտնահարման, ամենաթողության ու լկտիության ժամանակներին, ապա այսպիսի արատավոր երևույթների՝ մասնավորապես քաղաքական հետապնդումների ու դրա արդյունքում մարդու իրավունքների ոտնահարման հարցում նրա իշխանությունը ոչ թե վերադարձել է ինչ-որ բանի, այլ պարզապես գերազանցել է բոլոր ռեկորդները։ Ու շարունակում է գերազանցել...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն ՄանվելյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԵրբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ»Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ»«Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ»«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը