Երևան, 07.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ընդդիմության կոնսոլիդացիան պետք է լինի այդ թվում՝ տեղեկատվության հասանելիության ապահովման ուղղությամբ. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Իմիջային աղետ. «թավշյա հեղափոխությունից»՝ տոտալ մերժում. «Փաստ» Եվրոպան չի փոխարինի Ռուսաստանին. «Փաստ» «Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահացել է նոյեմբերի 9-ին՝ զինադադարից ժամեր առաջ. «Փաստ» Ընտրության դեմ հանդիման. իշխանափոխության «անատոմիան». «Փաստ» Ասում եք՝ ով ում երաշխավո՞րն է. «Փաստ» «Որքան ընտրություններին մասնակցությունը մեծ լինի, այնքան Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու շանսերը քչանալու են». «Փաստ» Արտաքին քաղաքականության «ներքաղաքականացումն» ու դատարկ «լոպպազությունը». «Փաստ» Որևէ մեկը օրենք, կարգ ու կանոն չի իմացե՞լ. «Փաստ» Ինչո՞ւ թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով. «Փաստ»


«Բոլորին հասնող, կամեցող, համեստ, ուժեղ». Հուսիկը մինչև վերջին շունչը պայքարել է վիրավորների կյանքի համար. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

«Երեք քույրերից հետո ծնվեց Հուսիկը: Սպասված երեխա էր, սիրված, աշխույժ, հոգատար, ուրիշ էր, յուրահատուկ: Երբ առաջին դասարան գնաց, բոլորը զարմանում էին՝ այնքան ընդունակ էր»:

Այսպես է սկսվում իմ զրույցը Հուսիկի մայրիկի՝ տիկին Վիոլետայի հետ: Զրույցը դեռ նոր ենք սկսել, չի կարողանում զսպել արցունքները, ասում է՝ չեմ կարողանում տղայիս մասին անցյալով խոսել:

«Չեմ կարողանում հավատալ, համակերպվել, սարսափելի է, բոլորիս կյանքը միանգամից շուռ եկավ»,-նշում է նա:

Լուսանկարից ժպտացող տղայի ֆիզիկական բացակայությունը խենթացնել կարող է ոչ միայն ընտանիքի անդամներին, այլև բոլորիս: 2014 թ.-ին Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Հուսիկը դիմել է Ար. Խամփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտ: Մայրիկն ասում է՝ ուզում էր օդաչու դառնալ: Մի քանի միավոր չի հերիքում ընդունվելու համար, կարող էր ընդունվել Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Բայց չուզեց, ասում է տիկին Վիոլետան: Զորակոչվում է բանակ: Ծառայությունն անցել է Մեխակավանում (Ջաբրայիլ): Սկսվում է Ապրիլ յան պատերազմը: Մայրիկը վերհիշում է՝ այդ պատերազմից հետո ինքը վիրահատվել է, ամուսինն էլ ինֆարկտ տարել:

«Այն ժամանակ հրաշքով էր փրկվել. արկն ընկել էր նրա ու վառելանյութի բաքի արանքում ու չէր պայթել»,-վերհիշում է զրուցակիցս: Զորացրվելուց հետո, ի զարմանս շատերի, սկսում է խոհարարությամբ հետաքրքրվել: Հմտանում է այդ գործում, տիրապետում եվրոպական խոհանոցին: Երևանում աշխատելուց հետո մեկնում է Մոսկվա, կորոնավիրուսը պատճառ է դառնում վերադառնալու համար: «Եկավ, սկսեց տունը վերանորոգել, ուզում էր ամուսնանալ: Շատ փակ էր, չգիտեմ՝ սիրած աղջիկ ուներ, թե ոչ: Բայց ուզում էր ընտանիք կազմել, երեխաներ ունենալ, տղա ունենալ: Աղջիկներիս երեխաները խելագարվում են իր համար, մինչև հիմա իրեն են սպասում...»,-ասում է մայրիկը, իսկ ես նրա հուզմունքը մի փոքր մեղմելու համար հարցնում եմ՝ քանի՞ թոռնիկ ունեք:

«Ութ թոռ ունեմ, մեծը 20 տարեկան է, փոքրն էլ վերջերս է ծնվել»: 2020 թ. ամռանը Հուսիկին մի քանի տեղից կանչել են աշխատելու, բայց հրաժարվել է մեկնել. «Մի տեսակ տեղը չէր գտնում, ինչ-որ բան էր փնտրում, չէի հասկանում, երևի ուզում էր հերոս դառնալ»: Իսկ հետո սկսվեց պատերազմը: Չնայած Հուսիկը մայրիկին խոստացավ, որ կամավոր չի մեկնի, բայց խոստումը չպահեց: Քրոջն էլ ասել էր՝ երբ Ապրիլ յանին կամավորները եկան ու մեր կողքին կանգնեցին, մեզ այնքան լավ էինք զգում, ինչպե՞ս չգնամ ու տղերքի կողքին չլինեմ: Արցախում ծառայած Հուսիկը 44-օրյա պատերազմի ժամանակ մեկնեց Մեխակավան, որտեղ ժամանակին իր զինվորական ծառայությունն էր անցել:

Մայրիկն ասում է՝ ինչպես Ապրիլ յանի, այնպես էլ 44-օրյայի ժամանակ որդին իրեն հանգստացնում էր, ասում՝ ամեն ինչ լավ է: «Ոչինչ չէր պատմում մեզ: Մի տեսակ հանգստություն կար մեջս, վստահ էի՝ իր հետ վատ բան չի լինի, ինքն ուժեղ է: Ամեն օր խոսում էինք, ընթացքում կորցրել էր հեռախոսը, բայց ընկերների հեռախոսներից զանգում էր, ասում՝ ամեն ինչ լավ է: Մի տղա կա Արտաշատից՝ Սուրենը, հիշում է՝ Հուսիկը բոլորիս ուժ էր տալիս, չէր վհատվում, հույսը չէր կորցնում: Բոլորին հասնում էր օգնության, տեսակն էր այդպիսին: Ընկերները պատմում են՝ ինչ ասում էին, ասում էր՝ ես կանեմ: Ամեն տեղ ինքը կար: Առօրյա կյանքում էլ էր այդպիսին՝ բոլորի կողքին, բոլորին հասնող, կամեցող, համեստ»,-մեր երբեմն-երբեմն ընդհատվող զրույցի ժամանակ ասում է տիկին Վիոլետան: Հուսիկը մայրիկի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 21-ին. անծանոթ համարից զանգել է, երկու բառ զրուցել են, ու ասել է՝ էլ էս համարին չզանգես:

Մայրիկը, որի համար չսպիացող ցավ է որդու կորուստը, չի զատում նրան նահատակված մյուս տղաներից:

«Բոլորն ընտրված երեխեք են, գնում ես Եռաբլուր, աչքերդ կուրանում են, ինչ երեխեք գնացին, ոնց որ դիտավորյալ չթողեցին, որ նրանք հետ գան տուն: Ահավոր է, մեկը մեկից լույս են: Հուսիկս ընդամենը 24 տարեկան էր, ձեռքից ամեն ինչ գալիս էր, իր աշխատանքով կարողացել էր երկու մեքենա գնել, տունն էր վերանորոգում, այնքան նպատակներ ուներ, դեռ ինչերի պիտի հասներ: Իրենցից հետո շատերս ենք ամաչում, որ ապրում ենք, բայց մեղավորների պետքն էլ չի»,-եզրափակում է տիկին Վիոլետան: Եղբոր զոհվելու մանրամասները քույրը՝ Շուշանն է ներկայացնում: Այդ մասին տեսանյութեր կան, որոնք թույլ չեն տվել մայրիկը դիտի: «Եղբայրս կռվեց 24 օր՝ սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 21-ը: Կամավոր էր, ասել էին տուն գնա, փոխարինող կա, մերժել էր՝ տղերքին մենակ չեմ թողնի: Զանգել էինք, ասել՝ մայրդ շատ ծանր է, սիրտը չի դիմանա: Հետ էր զանգել՝ «լավ ես, չէ՞, մամ ջան, պինդ ես, չէ՞: Դավաճան չեմ դառնա, մամ, կռիվը պրծնի, կգամ...»:

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 10-11-ը կռվել է Ջաբրայիլում։ Ասում են՝ Հուսոն անվախ էր, խիզախ ու միշտ լավատես։ Մեզ համար դա նորություն չէ»,-նշում է Շուշանը: Հավելում է՝ Հուսիկը Ջաբրայիլի այն 300 հայորդիներից է, որոնք 7 օր ամեն գնով կարողացան պահել սահմանը, հետ մղել թշնամու մինչև ատամները զինված բանակը: Ուժեղ գրոհներից մեկի ժամանակ Հուսիկն ու կամավորական Էդգարը միայնակ պահել են դիրքը, երկու հոգով շարունակել կռիվը, վահան դարձել թշնամու զորքի դեմ, որ դիրքի տղաները նահանջեն։ Տղաներն առաջնագծի իրենց դիրքում մնացել են մենակ, հետո ընկել են շրջափակման մեջ, դիմացել ոչ միայն թշնամու գրոհներին, հրետանու հարվածներին, այլև հակադարձ հարվածներ հասցրել։ Երբ ողջ զինամթերքը սպառվել է, գիշերով, կրակոցների տակ մի կերպ իջել են դիրքից: Շուշանի խոսքով, իրական դժոխքի միջով են անցել, հանդիպել մի քանի այլ զինծառայողի, հրաշքով ողջ են մնացել։ «Նրանց կռիվը շարունակվել է Հադրութում, մի քանի հարյուր հոգով ընկել են շրջափակման մեջ, մի քանի օր հետո մի կերպ կարողացել են դուրս գալ շրջափակումից ու նոր դիրք զբաղեցնել: Վերջին դիրքը եղել է Հադրութի «Թութակները»:

Հոկտեմբերի 21-ին դիրքում ծանր վիրավոր են ունեցել՝ լեյտենանտ Սարգիս Մանուկյանը: Ոչ ոք ռիսկ չի արել նրան հոսպիտալ հասցնել: Էդգարն էլ փորձել է հետ պահել Հուսոյին, հակադարձել է՝ հո չեմ թողնի, որ արյունաքամ լինի: Տեղափոխել է նրան շտապօգնության մեքենան ու իջել դիրքից, բայց այդպես էլ Մարտունու հոսպիտալ չի հասել: Նրա հետ դիրքից հոսպիտալ են իջել նաև 19-ամյա վիրավոր զինծառայողներ Սենիկ Խուրշուդյանը և Լյուդվիգ Ավդալ յանը»,-պատմում է Շուշանը:

Ընտանիքն օրեր շարունակ լուր չի ունենում Հուսիկից: Հետո է պարզվում, որ ճանապարհին մեքենան շրջափակման մեջ է հայտնվել: «Հուսոն մինչև վերջին շունչը պայքարել է վիրավորների կյանքի համար։ Թշնամու պետական մի քանի հեռուստաալիքով օրեր շարունակ պտտվող տեսանյութում Հուսոն է և երեք վիրավոր տղաները, տեսանյութում նաև թշնամու ոհմակն է: Թշնամին հայտարարում էր, որ դիպուկահարի, դիվերսիոն խմբի է սպանել: Հուսոյի մարմինը ցույց են տալիս, ասում՝ ձեր Վազգենին ենք սպանել, կարծես ասելով, թե ձեզ ենք կոտրել, ձեր ուժն ենք խլել»,-ասում է քույրը:

Տղաները նահատակվում են անհավասար մարտում: Թշնամին նրանց մարմինները տեղափոխում է հատուկ վայր և առանձինառանձին հողին հանձնում։ Հուսիկի մարմինը հայկական կողմին է փոխանցվել դեկտեմբերի վերջին, հուղարկավորությունը տեղի է ունեցել 2021 թ.-ի հունվարի 24-ին՝ Եռաբլուրում։ Խիզախ, անկոտրում, անձնազոհ երիտասարդը տուն է «վերադարձել» 3 ամիս անց:

Հ. Գ. Հուսիկ Հովակիմյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Արիության համար» շքանշաններով:

 ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«ՀայաՔվե» միավորումը սրտանց շնորհավորում է հայ կանանց` մայրության և գեղեցկության լուսաբեր տոնի առիթովՓաշինյանը չի կարող կասեցնել փոփոխությունները և հեռացնել Սամվել Կարապետյանի անունը Դաշինքի անվանումից. Ուժեղ ՀայաստանՄիջազգային փորձն ու հայկական «ժողովրդավարությունը» Բացահայտվել է արևային մարտկոցներում պերովսկիտների արդյունավետության գաղտնիքը Դեկորատիվ տա՞րր, թե՞ գործնական «մանրուք». ինչի՞ համար է նախատեսված կոշիկի կրունկից վեր գտնվող օղակը. «Փաստ»Ընդդիմության կոնսոլիդացիան պետք է լինի այդ թվում՝ տեղեկատվության հասանելիության ապահովման ուղղությամբ. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ԱՊՐԻԼԻ). Բացվել է Երևանի Երիտասարդական պալատը, ոստիկանությունը բռնություն է կիրառել կանանց նկատմամբ. «Փաստ»Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ ԾառուկյանՔվեարկելով Նիկոլի օգտին՝ դուք կստանաք աղքատություն և թշնամանք ռուսների հետ, բևեռացում և տնտեսության փլուզում. Սամվել Կարապետյան Փաշինյանը չի կարող կասեցնել փոփոխությունները. Ուժեղ ՀայաստանԻմիջային աղետ. «թավշյա հեղափոխությունից»՝ տոտալ մերժում. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվԱյսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Ավետման տոնը. Ավետիք ՉալաբյանԵվրոպան չի փոխարինի Ռուսաստանին. «Փաստ»«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահացել է նոյեմբերի 9-ին՝ զինադադարից ժամեր առաջ. «Փաստ»Խաղաղության բանալին ուժն է. «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության տեսլականը Ընտրության դեմ հանդիման. իշխանափոխության «անատոմիան». «Փաստ»Մանևրելու սահմանը. ինչ վտանգների առաջ կարող է կանգնել Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման դեպքում Ասում եք՝ ով ում երաշխավո՞րն է. «Փաստ»«Որքան ընտրություններին մասնակցությունը մեծ լինի, այնքան Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու շանսերը քչանալու են». «Փաստ»Արտաքին քաղաքականության «ներքաղաքականացումն» ու դատարկ «լոպպազությունը». «Փաստ»Որևէ մեկը օրենք, կարգ ու կանոն չի իմացե՞լ. «Փաստ»Ինչո՞ւ թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով. «Փաստ»Ադրբեջանում հանքարդյունաբերական բումի են պատրաստվում, իսկ մե՞նք...«Փաստ»Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն. «Փաստ»Հասկանալու ենք, որ ունենք ուժեղ առաջնորդ, երբ մեր ամենամոտ հարևան երկրի առաջնորդը դադարի արհամարհել մեր վարչապետին և վերջապես հանդիպի նրան․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը հապճեպ օրենսդրական փոփոխություններով ՉԻ՛ կանգնեցնելու փոփոխությունների ընթացքը. Մարիաննա ՂահրամանյանՆարեկ Կարապետյանը և Արթուր Ավանեսյանը զբոսնում են Երևանի փողոցներով և շփվում քաղաքացիների հետՀայաստանում վտանգված է ժողովրդավարությունը՝ ուղիղ դեպի ավտորիտարիզմ հանուն սեփական աթոռի. Գոհար ՄելոյանՓոփոխություն հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ. Ալիկ ԱլեքսանյանՀայ առաքելական Եկեղեցին ճնշմումների է ենթարկվում. հայ ժողովուրդը դիմում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին (տեսանյութ) Ուսումնասիրել ենք ձեր խնդիրները և ունենք ասելիք․ Գոհար ՄելոյանՆիկոլի հրամանները չկատարած գեներալները էս իշխանության աչքի գրողն են․ Աննա ՂուկասյանԱրթուր Ավանեսյանը Փաշինյանին ևս մեկ դաս է տալիս անվտանգության վերաբերյալԶորի Բալայանն էլ գնաց՝ ցավը սրտում. պայքարը երբեք չի վերանում, չի մեռնում. Տիգրան Աբրահամյան Եթե Փաշինյանը մնա, կլինի Հայաստանի օկուպացիա՝ առանց պատերազմի․ Ավետիք Չալաբյան Փոքր բիզնեսի համար 0% հարկի ծրագրային դրույթի գործնական կիրառման քննարկում` Հայկ Ֆարմանյանի հետԲաներ որոնց մասին չգիտեք. ինչ է արել Սամվել Կարապետյանը 44-օրյա պատերազմի ժամանակ․ Նարեկ ԿարապետյանԱպրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը. Իվետա Տոնոյան Ամենախոցելի խմբերի պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության օրակարգում․ Արմեն Մանվելյան.Պետք է պետական մակարդակով խթանել հայրենական դեղարտադրությունը․ Արեգ ՍավգուլյանՄենք խաղաղություն կբերենք` երաշխավորներով, իսկ Փաշինյանը կբերի ևս մեկ պատերազմ. Նարեկ ԿարապետյանՆոր սպառնալիք Օվերչուկից Կեղտոտ մանիպուլյացիա. Հանրությանն ահաբեկում են նոր կարգախոսով Գյումրու մանկապարտեզային տնտեսություններում ականատեսը եղանք բազմաթիվ խնդիրների. Մարտուն Գրիգորյան«ՀայաՔվե» միավորումը Գյումրիում ճանաչողական այց էր կազմակերպել իր երիտասարդական կառույցի անդամների անդամների համարՓաշինյանի և Բաքվի խոսույթները նույնական են դարձել «ՀայաՔվեի» ծրագրի հիմքում են Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերը․ Ավետիք ՔերոբյանՀայաստանցի ընտրողը արդեն հասկացել է, որ փաշինյանական ոճի միակողմանի ու ոչ մի տեղ չտանող «եվրոռեվերանսները» խիստ անբովանդակ և նույնիսկ վտանգավոր են Հայաստանի համար․ Օսկանյան Արևային էներգետիկան անհավանական արագությամբ դուրս է մղում ածուխը, գազը և ԱԷԿ-ները