Աշունը կարող է թեժ լինել և որոշակի գործընթացներ գեներացնել. «Հրապարակ»
ՎերլուծականՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ոչ ոք չէր սպասում, իհարկե, որ օգոստոսի 23-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, կամ Հայաստանի կյանքում տեկտոնական շարժեր կգրանցվեն: Բայց Անկախության հռչակագրի օրն իր մեջ հետաքրքիր խորհուրդ էր պարունակում, եւ Էդգար Ղազարյանն այդ խորհուրդը լիուլի օգտագործեց` մենմենակ նախաձեռնելով ԳԽ սիմվոլիկ նիստն ու երեկոյան հանրահավաքը:
Եվ եթե հաշվի առնենք, որ դրանք մեկ մարդու նախաձեռնությամբ ու ջանքերով իրականացված միջոցառումներ էին, պետք է արձանագրենք, որ Ղազարյանը կարողացել էր 2-3 հազար մարդ բերել հրապարակ: Իսկ եթե այս նախաձեռնությունը շարունակություն ունենա, եւ առաջիկայում նոր ուժեր ու նախաձեռնություններ միանան, կարող է աշունն իսկապես թեժ լինել եւ որոշակի գործընթացներ գեներացնել»։
Առավել մանրամասսն՝ թերթի այսօրվա համարում