Facebook-ը օգնել է Բայդենին
ՄիջազգայինԱյլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old
Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը խոստովանել է, որ 2020 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ Facebook-ը նվազեցրել է դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենի մասին քննադատական տեղեկատվության տրամադրումը, հայտնում է Fox News-ը։
Ցուկերբերգն ասել է, որ ՀԴԲ-ն (Հետախուզական Դաշնային Բյուրո) իրեն դիմել է նախագահական մրցավազքի ժամանակ՝ Ջո Բայդենի դեմ ապատեղեկատվության տարածումը կանխելու համար։ Այս բողոքարկումից հետո ընկերությունը նվազեցրել է Հանթեր Բայդենի նոութբուքի բովանդակության և նրա հոր կոռուպցիոն սխեմաների մասին հրապարակումների թողարկումը։
Միևնույն ժամանակ, Ցուկերբերգը նշել է, որ, ի տարբերություն Twitter-ի, ինքը տեղեկատվությունը չի ենթարկել ամբողջական գրաքննության։ Facebook-ը չի արգելել որևէ բան հրապարակել, սակայն Հանթեր Բայդենի նոութբուքի մասին գրառումները «շատ հազվադեպ են» հրապարակվել։