Զելենսկին պետական պարգևներ է շնորհել Բորելին, Բլինկենին և մի շարք անվանի գործիչների
ՄիջազգայինՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետական պարգևներ է շնորհել մի շարք օտարերկրյա քաղաքական գործիչների, արտիստների և գործարարների՝ Ուկրաինային ցուցաբերած օգնության համար:
Զելենսկու համապատասխան հրամանագիրը հրապարակել է նախագահի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ, ի թիվս այլ անվանի գործիչների, Ուկրաինայի բարձրագույն կառավարական պարգևներ են շնորհվել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին, Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին, պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինին, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, «Բայրաքթար» արտադրող «Բայքար» ընկերության գլխավոր տնօրեն Հալուկ Բայրաքթարին, ինչպես նաև այլ գործարարների և հոլիվուդյան աստղերի: