Կունենա՞նք գյուղնախարարություն. «Փաստ»
Վերլուծական«Փաստ» օրաթերթը գրում է
Ըստ շրջանառվող տեղեկությունների, կառավարությունում առաջիկա ամիսներին լուրջ վերադասավորումներ են նախատեսված, որոնց արդյունքում, ըստ ամենայնի, կլինեն նոր նշանակումներ, ինչպես նաև հնարավոր են նաև որոշակի կառուցվածքային փոփոխություններ։ Մասնավորաբար, խոսքը գյուղատնտեսության նախարարության նոր «կարգավիճակի» մասին է։
Մեր տեղեկություններով, ներկայումս քննարկվում է երկու տարբերակ. կա՛մ էկոնոմիկայի նախարարությունը կկոչվի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն, այդպիսով իբր կարևորելով գյուղատնտեսական ոլորտը, կա՛մ տարածքային կառավարման և զարգացման նախարարության որոշ լիազորություններ կտրամադրվեն գյուղնախին, և այն նորից կգործի որպես առանձին միավոր։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ԱԺ իշխանական խմբակցությունում թեմայի հետ կապված որոշակի հանդիպումներ են տեղի ունեցել ոլորտի որոշ փորձագետների հետ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում