ԱՄՆ-ում մահացել է կապիկի ծաղկով վարակված առաջին հիվանդը
ՀասարակությունԱյլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH
ԱՄՆ Տեխաս նահանգի իշխանությունները հայտնել են կապիկի ծաղկից տառապող մարդու առաջին մահվան մասին: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են տեղի առողջապահության վարչությունից:
Վարչության տվյալներով՝ մահացածը թուլացած իմունային համակարգով տարեց բնակիչ էր, Հարիս շրջանի Հյուսթոն քաղաքից։
«Գործը հետաքննվում է՝ պարզելու համար, թե ինչ դեր է ունեցել կապիկի ծաղիկը քաղաքացու մահվան մեջ»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Տեխասի պաշտոնյաներն ու լրատվամիջոցները նշում են, որ սա նահանգում նման առաջին դեպքն է: