Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ» Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Երբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ» Ինչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ» «Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ» Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ» Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»

Դասախոսն ահազանգում է կոռուպցիոն ռիսկերի մասին, ՀՊՏՀ-ի ռեկտորը մեկնաբանում է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս «Փաստի» էլեկտրոնային փոստին նամակ ենք ստացել ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Արփենիկ Մուրադյանից: Նա նամակում նշում էր, որ իր աշխատանքային պայմանագիրը լուծվել է, ընդգծում, որ համաձայն չէ այդ որոշման հետ:

Նամակը հրապարակում ենք առանց խմբագրման.

«Ահազանգ` ՀՊՏՀ-ում կոռուպցիոն ռիսկերը բարգավաճում են: 1978 թ.-ից աշխատում եմ ՀՊՏՀ-ում: Գիտամանկավարժական ողջ գործունեության ընթացքում մշտապես աշխատել եմ իմ հմտությունների, կարողությունների և ունակությունների կատարելագործման ուղղությամբ, ինչի մասին վկայում են բազմաթիվ վերապատրաստումները, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանի Դաշնությունում, և համապատասխան վկայագրերը, ունեմ շուրջ յոթ տասնյակ գիտական հրապարակումներ, այդ թվում՝ միջազգային վարկանիշ ունեցող (Scopus, Ринц), աշխատանքային բոլոր պարտականություններս կատարել եմ պատշաճ մակարդակով, վայելում եմ ուսանողների և գործընկերներիս հարգալից վերաբերմունքը: 2019 թ.-ին մասնակցել եմ նախկին ռեկտոր Ռ. Հայրապետյանի կողմից կազմակերպած մրցույթին և հաջողությամբ անցել եմ՝ հավաքելով համապատասխան միավորներ, ինչն ինձ հնարավորություն է տվել շարունակել աշխատանքը ՀՊՏՀ-ում: 2021 թ.-ին ևս մասնակցել եմ մրցույթի, սակայն այս անգամ կազմակերպված ձևով, այսպես կոչված, «փակ, գաղտնի քվեարկությամբ», մերժել են իմ դիմումը:

Նման մոտեցման համար առիթ է հանդիսացել այն, որ ես նախկին ռեկտոր Ռ. Հայրապետյանի աջակիցն եմ և չեմ ստորագրել Դ. Գալոյանին աջակցելու նպատակով ԿԳՄՍ նախարարին ուղղված նամակի տակ: 2022 թ.-ի հունիս-հուլիս ամիսներին բազմիցս դիմել եմ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ պարոն Կ. Գրիգորյանին՝ խնդրելով ներկայացնել, թե 2022-2023 թթ. ուստարվա ինչ ծանրաբեռնվածություն է նախատեսել, և մշտապես ստացել եմ անորոշ պատասխան (աշխատում ենք ծանրաբեռնվածության վրա և շուտով կտեղեկացնենք): Իսկ արդեն հուլիս ամսվա վերջին օրերին նշել է, որ այդ մասին կտեղեկացնեն արձակուրդից հետո (մեր արձակուրդն ավարտվում է օգոստոսի 24-ին): Մինչդեռ այդ տեղեկատվությունն ինձ անհրաժեշտ էր հնարավորինս շուտ, հետագա անելիքներս և ծրագրերս պլանավորելու համար (արդեն իսկ մտավախություն ունեի, որ ՀՊՏՀ ղեկավարությունը սուբյեկտիվ որոշում է կայացրել իմ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին): Օգոստոսի 22-ին ՀՊՏՀ-ից ստացել եմ ծանուցագիր աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին: Վերոշարադրյալ բոլոր փաստերից և մեկնաբանություններից միանշանակ երևում է, որ իմ նկատմամբ կայացված որոշումը խիստ սուբյեկտիվ է և բխում է ՀՊՏՀ ղեկավարության անձնական շահադիտական նպատակներից, ինչը կոռուպցիա եզրույթի դրսևորումներից է: Սուբյեկտիվ մոտեցման մասին է վկայում նաև այն փաստը, որ ամբիոնի վարիչ Կ. Գրիգորյանը ամբիոնի ծանրաբեռնվածությունը բաշխել է սեփական հայեցողությամբ, ըստ էության, հաշվի չառնելով որևէ գիտականորեն հիմնավորված չափորոշիչ (խոսքը, բնականաբար, չի վերաբերում մրցույթով անցածներին): Մինչդեռ մեր ամբիոնում 0,5 դրույք դասաժամեր են ստացել մարդիկ, ովքեր ՀՊՏՀ-ում զբաղեցնում են վարչական պաշտոններ, զուգահեռաբար զբաղված են նաև վճարովի որևէ գիտահետազոտական աշխատանքում (փաստորեն ունեն 2,5 հաստիք զբաղվածություն): Ունենք նաև հիմնական դասախոս, ով մեկ դրույքով աշխատում է մեր ամբիոնում և այլ բուհում զբաղեցնում է վարչական պաշտոն: Եվ ամենացավալին այն է, որ այս բոլոր գործընթացներն իրականացվել են գաղտնիության պայմաններում՝ մինչև վերջին պահը ես տեղեկացված չեմ եղել, որ դասաժամեր չեն նախատեսել: Մինչդեռ որպես հիմնական աշխատող, նրանք պարտավոր էին այդ մասին տեղեկացնել երկու ամիս շուտ: Իմ նկատմամբ խիստ ուղղորդված մոտեցման մասին է խոսում նաև այն փաստը, որ ամբիոնի մի քանի դասախոսներ այսօր պատրաստ են հրաժարվել իրենց հասանելիք ժամերից՝ 0,25 դրույքի չափով, սակայն ամբիոնի վարիչը դարձյալ մերժում է ինձ ժամեր տալ՝ պատճառաբանելով, որ ռեկտորը հրամանով ինձ աշխատանքից ազատել է: Ընդ որում, թեև ես ունեմ աշխատանքային պայմանագիր, մինչև 2022 թ.-ի օգոստոսի 31-ը, սակայն, ըստ այդ պայմանագրի, ես համարվում եմ հիմնական աշխատող, քանի որ 1978 թ.-ից առ այսօր անընդմեջ աշխատում եմ նույն կազմակերպությունում: Վերոնշյալ բոլոր կետերը հիմնավորված են կոնկրետ փաստաթղթերով»:

Հարցի վերաբերյալ համալսարանի դիրքորոշումը պարզելու համար դիմեցինք ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանին: Մեզ հետ զրույցում նա, մասնավորաբար, նշեց. «Ամեն տարի ունենում ենք մի շարք դասախոսներ, որոնք ժամկետային աշխատողներ են, այսինքն` աշխատանքային պայմանագիրը կոնկրետ ժամկետով է իրենց հետ կնքված լինում` կա՛մ սեպտեմբերի մեկից մինչև հուլիսի 1, կա՛մ սեպտեմբերի մեկից մինչև սեպտեմբերի մեկ:Տասնյակ դասախոսներ օրենքով սահմանված կարգով ծանուցվում են հաջորդ ուսումնական տարում դասաժամեր չունենալու կապակցությամբ: Տնտեսագիտական համալսարանում իմ կողմից բավականին մեծ ազատություն է տրված ամբիոնի վարիչներին, որովհետև, որպես ամբիոնի նախկին վարիչ, եղել և մնում եմ այն համոզմանը, որ այս բուհում ամենակարևոր օղակները ամբիոններն են: Ամբիոնն է պատասխանատու և՛ կրթական ծրագրի, և՛ դասախոսական կազմի որակի, և՛ կրթության որակի համար: Եթե ամբիոնների վարիչները նպատակահարմար են գտնում այս կամ այն դասախոսի հետ չշարունակել կամ շարունակել աշխատանքը, նոր կադրեր ներգրավել և այլն, ես իմ գործառույթը չեմ համարում մտնել այդ հարաբերությունների մեջ:

Հուլիս, օգոստոս ամիսներին` կախված տվյալ աշխատողի պայմանագրի ժամկետից, ամբիոնների վարիչների կողմից ստանում եմ զեկուցագրեր, թե ում են իրենք շարունակելու կամ չեն շարունակելու աշխատանքային բեռնվածություն տրամադրելը: Ըստ այդմ, կնքում եմ կամ չեմ կնքում աշխատանքային պայմանագրեր: Դրա բովանդակային մասի մեջ չեմ մտնում: Չեմ կարող բուհի քսանից ավելի ամբիոնների բովանդակային մասի մեջ մտնել, իմանալ, թե ով է մակրոէկոնոմիկայի լավ դասախոս, ով է բարձրագույն մաթեմատիկայի լավ դասախոս և այլն: Ամբիոնների վարիչներն իրենց վրա պատասխանատվություն են վերցնում, ես էլ պահանջում եմ իրենցից: Ամբիոնի վարիչը գիտի, որ պետք է որակյալ կադր ներգրավի, որովհետև հետո ես իրենից եմ պահանջելու, ոչ թե դասախոսից»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Դիանա Գալոյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ»Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանՃեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա ՂահրամանյանԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԻնչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»«Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանՄասնակցության մասին խոսք չկա, կարևորը՝ տոնում են ՔՊ-ականի հաջողությունը․ ԱբրահամյանՊետության շահերից է բխում ունենալ ոչ թե Անկախության հռչակագրից «ձեռքերը լվացող» իշխանություն, այլ ՀՀ ու հայ ժողովրդի հավաքական շահը գիտակցող ու պաշտպանող նոր իշխանություն. ՇարմազանովՆիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան»Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար Մելոյան