Բաքվում ինքնասպան է եղել 44-օրյա պատերազմի ևս մեկ մասնակից
Հասարակություն
Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH
Արցախյան 44-օրյա պատերազմի ևս մեկ ադրբեջանցի մասնակից ինքնասպան է եղել Բաքվում։
Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ 33-ամյա Ռուսլան Արդակիեվը դանակը խրել է իր իսկ կոկորդը։ Հայտնի է, որ երիտասարդը հոգեկան խնդիրներ է ունեցել, որոնք առաջացել են պատերազմից հետո։
Ադրբեջանական ԶԼՄ-ները հիշեցրել են, որ Արդակիևը Ալիևի հրամանով 2020 թ․ դեկտեմբերին պարգևատրվել է շքանշանով՝ «Քելբաջարի ազատագրման համար»։