Այս շաբաթ օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կրկին կնվազի 5-8 աստիճանով
ՀասարակությունՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 12-13-ը, 15-ի ցերեկը և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 14-ին առանձին շրջաններում, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 14-ին՝ նաև ամպրոպ:
Քամին արևելյան է` 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 121-13-ն աստիճանաբար կբարձրանա 2-3, իսկ 14-15-ը՝ կնվազի 5-8 աստիճանով:
Երևան քաղաքում սեպտեմբերի 12-13-ը և 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-19 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում սեպտոմբերի 12–ի գիշերը եղել է 14-19 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +29....+31 աստիճան։