25-ամյա երիտասարդը պատահաբար կրակել է՝ վնասելով իր որովայնի կողային հատվածը և 89-ամյա տատի աջ ոտքը
ՀասարակությունՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ երիտասարդի կողմից իր և տատի առողջությանը անզգուշությամբ միջին ծանրության վնաս պատճառելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, իրացնելու, պահելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Երևան քաղաքի՝ 25-ամյա բնակչի և վերջինիս՝ իր հետ բնակվող 89-ամյա տատի՝ հրազենային վնասվածքներով «Շենգավիթ բժշկական կենտրոն» տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. սեպտեմբերի 9-ին` ժամը 19:15-ին։
Նախնական տվյալներով՝ երիտասարդն իրենց տանը, իր մոտ ապօրինի պահվող «Макаров» տեսակի ատրճանակից, պատահական կրակոց է արձակել՝ անզգուշությամբ վնասելելով իր որովայնի կողային հատվածը և տատի աջ ոտքը:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է «Макаров» տեսակի ատրճանակ՝ դատարկ փամփշտատուփով և կրակված պարկուճ, հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի անձինք, ստացվել են արգասիքների նմուշներ, առգրավվել են դեպքի պահին երիտասարդի և վերջինիս տատի հագին եղած հագուսները, նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հրազենի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ: