Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ» Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ» Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» Մասնակցության մասին խոսք չկա, կարևորը՝ տոնում են ՔՊ-ականի հաջողությունը․ Աբրահամյան Պետության շահերից է բխում ունենալ ոչ թե Անկախության հռչակագրից «ձեռքերը լվացող» իշխանություն, այլ ՀՀ ու հայ ժողովրդի հավաքական շահը գիտակցող ու պաշտպանող նոր իշխանություն. Շարմազանով

«Արևելահայության ժողովրդագրությունը XVII–XVIII դարերում և հայոց զորքի թվակազմը 1720-ական թվականներին». ընթերցողին ներկայացվեց Արմեն Այվազյանի բացառիկ աշխատությունը (լուսանկարներ)

«Արևելահայության ժողովրդագրությունը XVII–XVIII դարերում և հայոց զորքի թվակազմը 1720-ական թվականներին»։ Ահա այսպես է կոչվում պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի նոր գիտական երկը, որի շրջանակում սեպտեմբերի 13-ին Արևահովիտ հարթակը հյուրընկալել էր անվանի գիտնականին։ Այվազյանի՝ ծանրակշիռ հետազոտություններ պարունակող աշխատությունը նոր լույս է սփռում մեր պատմության այդ ժամանակաշրջանի քիչ հայտնի էջերի վրա, ներկայացնում փաստական ու գիտականորեն հիմնավորված տվյալներ Արևելյան Հայաստանի ժողովրդագրական պատկերի, բնակչության ու զորքերի թվաքանակի, միգրացիոն շարժերի, արտագաղթի, բռնի տեղահանությունների և հայերի կոտորածների մասին։

«Թեպետ գիրքն այս ամռանն է տպագրվել, բայց սա առաջին հանդիպում-զրույցն է։ Այս աշխատության վրա երկար եմ աշխատել՝ շուրջ 33 տարի․ 1989 թ․ մի հոդված գրեցի Սյունիքում և Արցախում հայկական զորքի թվաքանակի վերաբերյալ, սակայն ձեռնպահ մնացի այն հրապարակելուց, որովհետև զգում էի, որ ինչ-որ բան անավարտ է։ Հաջորդող տարիներին արդեն սկսեցի նորանոր տեղեկություններ հավաքել շարադրվելիք թեմայի մասին»,-անդրադառնալով գրքի նախապատմությանը նշեց Արմեն Այվազյանը։

Նրա խոսքով, գիրքը առաջին համալիր վերլուծությունն է, որ ներկայացնում է Արևելյան Հայաստանի, Սևֆյան Իրանում և ամբողջ Անդրկովկասում ապրող հայերի ժողովրդագրական վիճակագրությունը և դրանից արտածվող հայկական զորքերի թվակազմը։

«Նախ, անհրաժեշտ էր ստեղծել պատմաժողովրդագրական տեղեկությունների մի հարուստ շտեմարան, ուսումնասիրել բազմաթիվ, բազմաբնույթ և բազմալեզու աղբյուրներ, համադրել փաստերը, գնահատել յուրաքանչյուրի արժանահավատությունը»,-ընդգծեց պատմաբանը՝ նշելով, որ նույնիսկ մեր օրերում ճշգրիտ թվեր չկան ոչ միայն հայության ամբողջական քանակի, այլև նույնիսկ ՀՀ-ի ազգաբնակչության թվի մասին։

Մինչդեռ պատմաժողովրդագրական վիճակագրությունը, ըստ բանախոսի, կարևոր հիմք է ծառայում՝ հասկանալու համար հայոց պատմության մեջ մութ մնացած շատ հարցերը, ժողովրդի բովանդակ ներուժը, տնտեսությունը, ազատագրական շարժումները, մշակույթի զարգացումը և այլն։

«Աշխատության մեջ հատուկ ուշադրություն է դարձվել հայերի բռնի տեղահանություններին, կոտորածներին, ինչպես նաև էթնիկականա գործընթացներին, հատկապես զանգվածային մահմեդականացման (այսպես կոչված «թուրքացման») երևույթին։ Այն հայերը, ովքեր բռնի կամ կամովին ընդունում էին մահմեդականություն, փոխում էին նաև իրենց ազգային ինքնությունը։ Ժամանակին ոչ բռնի կերպով իսլամացած հայերին և Սեֆյան Իրանում, և Օսմանյան կայսրությունում տրվում էին լայն արտոնություններ, իրականացվում էին որոշակի միջոցառումներ՝ ազգականների սեփականության իրավահաջորդ ճանաչելուց մինչև աշխատանքային և այլ կարգի նպաստավոր պայմանների տրամադրումը»,-ասաց Արմեն Այվազյանը։

Գրքի երկրորդ՝ առավել փոքր հատվածը, պատմաբանի ներկայացմամբ, մանրազնին կերպով վերլուծում և ճշտում է Սյունիքում և Արցախում 1720-ականներին հայոց զորքի թվաքանակի մասին առկա տվյալները, որոնք գրքում պատկերված են նաև աղյուսակների տեսքով՝ ըստ հայկական նահանգների, գավառների և գավառակների։

Բանախոսը ուշագրավ պատմական զուգահեռներ անցկացրեց և նշեց, որ Դավիթ Բեկը ուղիղ 300 տարի առաջ՝ հենց սեպտեմբեր ամսին մտավ Հայաստան․

«Դավիթ Բեկի օրոք ևս ցավալի կորուստներ են եղել, սակայն դրանցից նա և նրա զինակիցները չեն հուսահատվել, չեն ընկճվել, ընդհակառակը՝ հետագայում ամրապնդել են դիրքերը Սիսիանում, Գորիսում, Կապանում և Մեղրիու թշնամուն ջախջախիչ հարվածներ են հասցրել»։ 

Արմեն Այվազյանի «Արևելահայության ժողովրդագրությունը XVII–XVIII դարերում և հայոց զորքի թվակազմը 1720-ական թվականներին» աշխատությունն, ըստ էության, հանրագիտարանային կարգի աշխատություն է։ Հանդիպման մասնակիցների համահավաք կարծիքն այսպիսին էր։ Բանախոսը հարցուպատասխանի միջոցով կարողացավ որոշակի տեղեկություններ հաղորդել ինչպես գրքում տեղ գտած, այնպես էլ՝ հայ ժողովրդի պատմության կարևոր անցքերի մասին՝ գիտականորեն հերքելով հայերի մասին ադրբեջանաթուրքական կեղծ թեզերը՝ տարածքների պատկանելության, մշակութային, կրոնական ժառանգության և այլնի վերաբերյալ։

Միանշանակ է, որ այսպիսի բացառիկ աշխատությունները մեր ոչ հեշտ ժամանակներում Հայաստանի համար կարող են դառնալ ուղենշային, հայեցակարգային գործիք՝ մեզ պատուհասած փորձություններին ու անվտանգային սպառնալիքներին դիմակայելու և դրանց արդյունավետորեն հակազդելու տեսակետից։

Այս իմաստով, «Արևելահայության ժողովրդագրությունը XVII–XVIII դարերում և հայոց զորքի թվակազմը 1720-ական թվականներին» աշխատության նշանակությունն առավել մեծ է, և կարևոր է, որ այն ակադեմիական շրջանակներից բացի՝ ներկայացվի նաև լայն հանրությանը։

Արա Ալոյան

Нет описания.

 

Нет описания.
Нет описания.
 
 
 
Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանՄասնակցության մասին խոսք չկա, կարևորը՝ տոնում են ՔՊ-ականի հաջողությունը․ ԱբրահամյանՊետության շահերից է բխում ունենալ ոչ թե Անկախության հռչակագրից «ձեռքերը լվացող» իշխանություն, այլ ՀՀ ու հայ ժողովրդի հավաքական շահը գիտակցող ու պաշտպանող նոր իշխանություն. ՇարմազանովՆիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան»Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում