Դրանով նպաստումա թշնամական երկրի՝ որպես հակափաստարկ բերվող քեյսերին. Ռոբերտ Հայրապետյան
ԲլոգՌոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հարգելիներս, ուղղակի խնդրում եմ ձեզ
մի՛ տարածեք լուսանկարներ ու հաստատակամ մի գրեք, թե իբր այս կամ այն խոշտանգման տեսանյութում այս կամ այն լուսանկարում պատկերված անձն է:
Դրանով փաստացի արհեստականորեն ստեղծում եք արգումենտացիա, որը միայն ու միայն նպաստումա թշնամական երկրի՝ որպես հակափաստարկ բերվող քեյսերին:
Էլ չեմ ասում, որ դժվարացնում եք մասնագետների աշխատանքը միջազգային դատական ատյաններում:
Լուսանկարներում պատկերված անձանց հարազատների էմոցիաների մասին ընդհանրապես չեմ խոսում: