Երևան, 21.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը կերկարաձգվի. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» Երբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ»


Լրջագույն վտանգ. Հայաստանի արեւմտյան սահմանին կանգնած է 45 000-անոց թուրքական բանակ. Քաղաքագետ

Բլոգ

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Արդեն կարող ենք հստակ արձանագրել, որ Հայաստանում գործում է էթնիկ հայերից բաղկացած 5-րդ շարասյուն, որն արտաքին պատվերով, ներսից, թյուրիմացության մեջ գցում հանրությանը, Հայաստանի տարածքում թուրք-իրանական պատերազմն են հրահրում, կողմնորոշումների անհեթեթ հարցեր են բարձրացնում, հանրահավաքներ են փորձում կազմակերպել ու առաջարկում կտրուկ ինչ-որ քայլեր անել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Լրջագույն վտանգ

Հնարավորինս պարզ բացատրեմ, թե ինչ է կատարվում։

Հայաստանի արեւմտյան սահմանին կանգնած է 45 000 թուրքական բանակ, չհաշված ռեզերվները։ Հարավային սահմանին 45 000 իրանական բանակ, չհաշված ռեզերվները։ Ադրբեջանում թուրք-ադրբեջանական 100 000 զորքը կա: Դրանք բոլորը բերված են մարտական պատրաստվածության։ Հայաստանում բզկտված, բոլորից վատ զինված մեր բանակն է եւ մի քանի հազարանոց ռուսական բազան, իր դրոշով։ Դրանցից ոչ մեկը ՀԱՊԿ-ի զորքը չէ, ամեն մեկն իր ազգային դրոշի տակ է հանդես գալիս։

Որն է խնդիրը

Խնդիրն Իրանն է, որի հետ միջուկային պայմանագիր կնքել չի ստացվում։ Իրանը չի կանգնելու, ստեղծելու է միջուկային զենք, եթե արդեն չի ստեղծել, հաջորդ քայլով այդ ճանապարհն են ընտրելու Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը։ Այդ երկրներն ներքին կարգով այդ ուղղությամբ արդեն աշխատում են։ Դա անդառնալիորեն փոխելու է ողջ անվտանգային պատկերը մեր ռեգիոնում ու ողջ աշխարհում, նաեւ ի չիք է դարձնելու Իսրայելի անվտանգության հիմնական երաշխիքը։ Իրանի գործոնը կարելի է չեզոքացնել Ադրբեջանի ու Իրանի ադրբեջանցիների միջոցով, այն ներսից պայթեցնելով, դրա համար Ադրբեջանին զինում են ու դրա համար դրսի ուժերը կազմակերպեցին 2020-ի պատերազմը։ Հիմա նոր, ավելի մեծ պատերազմ է կազմակերպվում։

Ինչ է ուզում Ադրբեջանը

Ադրբեջանը նույնպես լուրջ վտանգի մեջ է, Իրանի ու Ռուսաստանի հարաբերություններում անցել է կարմիր գծերը։ Պատահական չի, որ Ադրբեջանին Ռուսաստանը ստիպել է երկու պայմանագիր կնքել, որտեղ Ադրբեջանը պարտավորվել է պայմանագրերի կողմերի դեմ որեւէ երրորդ երկրի զինված ուժեր իր տարածքում թույլ չտալ, դա ռուս-ադրբեջանական այս տարվա պայմանագիրն է, նաեւ այս տարվա Կասպյան երկրների միջեւ կնքված պայմանագիր։ Ըստ էության, այդ պայմանագրերը հիմա չեն գործում, բայց երբ պետք լինի, այդ պայմանավորվածությունների խախտման հարցը բարձրացվելու է։

Ադրբեջանին պետք է Թուրքիայի հետ սահման, իր վերահսկողության տակ, Թուրքիայի միջոցով իր անվտանգությունն ապահովելու համար, սակայն,ապագայում, միջուկային Իրանի դեմ դա էլ չի օգնի, դրա համար շտապում է, մինչեւ Իրանի միջուկային երկիր դառնալը։ Սա Ադրբեջանի համար գոյության կռիվ է։

Ադրբեջանը գիտի, որ ինքը սահմաններ է անցել, Ռուսաստանը հիմա թույլ է, բայց Իրանը վճռական է տրամադրված, որովհետեւ Իրանն էլ է մեծ վտանգի մեջ ու նահանջել չի կարող։ Ադրբեջանը քիչ ժամանակ ունի այդ խնդիրը լուծելու համար։

Ինչու Հայաստան եկավ Սեւ Կարապ Նենսի Փիլոսին

_____

Նենսի Փիլոսին միշտ եղել է հայկական շահերի պաշտպան, ինչն իրեն ու Դեմոկրատներին բերել է լրացուցիչ ձայներ, սակայն Նենսին նաեւ պատերազմի բազե է, հիշենք նրա թայվանական այցը, մինչ այդ, մոտ երեսուն տարի առաջ Չինաստանի ուսանողական ապստամբների այցը Ծյանանմին հրապարակում, հիմա էլ եկել է Հայաստան «ավտորիտար» երկրների դեմ պայքարելու, սակայն տոտալիտար Ադրբեջանի հարձակումը Հայաստանի դեմ ԱՄՆ-ն չի էլ դատապարտում, այլ ճիշտ հակառակը, զինում է, նաեւ մեր անվտանգության առումով չտալով որեւէ խոստում, որովհետեւ Իրանի դեմ պատերազմ է պետք հրահրել ու այդ մեծ պատերազմը կազմակերպում են մեր տարածքում։ Մեր զինվորների կյանքերով, մեր ավերվեց գյուղերի ու քաղաքների, մեր կորստի առջեւ հայտնված պետականության հաշվին են «ավտորիտար ռեժիմների» դեմ պայքարում։ 2008-ի Վրաստանի դասն ու այսօր ավերվող Ուկրաինայի օրինակը պետք է մեզ համար դաս լինի։ Չպետք է թույլ տանք, որ մեզ օգտագործեն ու մսաղացի մեջ ներքաշեն։

Ներքին թշնամիներ

Արդեն կարող ենք հստակ արձանագրել, որ Հայաստանում գործում է էթնիկ հայերից բաղկացած 5-րդ շարասյուն, որն արտաքին պատվերով, ներսից, թյուրիմացության մեջ գցում հանրությանը, Հայաստանի տարածքում թուրք-իրանական պատերազմն են հրահրում, կողմնորոշումների անհեթեթ հարցեր են բարձրացնում, հանրահավաքներ են փորձում կազմակերպել ու առաջարկում կտրուկ ինչ-որ քայլեր անել։ Սաստեք դրանց բոլորին, հիմա որեւէ կտրուկ քայլ պետք չի անել, միակ քայլ, որը պետք է անել, դա կառավարության հրաժարականն է, սակայն ինչի համար կազմակերպված կենտրոն չի ձեւավորվում, սակայն այս վտանգի պահին ինքնակազմակերպման կենտրոններ են սկսել ձեւավորվել, ինչն այս վիճակում առողջ գործընթաց է։ Մեզ պետք դիմանալ մինչեւ գարնան սկիզբ, երբ իրավիճակը փոխվի։

Սա արեւմտամետ-ռուսամետի կեղծ օրակարգ չի, սա գոյության հարց է։

Հ.Գ. Ցավոք, ես հիմա Եվրոպայում եմ գտնվում, հեռախոսով եմ գրում, չեմ կարող եթեր դուրս գալ ու ավելի մանրամասն իրավիճակը ներկայացնել, սակայն կարծում եմ, որոշ չափով ներկայացրեցի վիճակը»,- գրել է քաղաքագետը։

Հայաստանի հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է. հարցազրույց Իսրայելի ՀՕՊ համակարգի նախկին ղեկավարի հետ«Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ»Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ»«Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ»Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ»Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ»«Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ»Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ»Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ»Սահնակային սպորտ՝ ամենաէքստրեմալ մարզաձևերից մեկը. «Փաստ»Սաուդյան Արաբիան կանխատեսում է նավթի գնի թռիչք մինչև $180, եթե էներգետիկ ցնցումը շարունակվի ապրիլից հետոԻրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավՎախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով Երբ հարցը պարզապես զարգացումը չէ, այլ՝ գոյությունը․ Վահե Հովհաննիսյան«Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան Ուժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ. Արթուր ՄիքայելյանՍամվել Կարապետյանի 6 խոստումներն ՈՒԺԵՂ խաղաղության համար. Գոհար ՂումաշյանԱշտարակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ Ժողովուրդ ջան, դե, ասեք տեսնեմ՝ ինչիպիսի՞ ղեկավար եք ուզում ունենալՓաշինյանը չէ՞ր մեզ և՛ 2018-ին, և՛ 2021-ին նույն խաղաղությունը խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ ԿարապետյանՆիկոլի օրոք՝ ունեցել ենք 5 պատերազմ և ռազմական գործողություն․ Հայկ ԱթոյանԻրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց Եվրոպան չի գոյատևի առանց ռուսական նավթի. Օրբան Փաշինյանի տեղն այնքան է նեղացել, որ սկսել է ժողովրդին պատերազմով սպառնալ․ ասում է, որ ոչ միայն պատերազմ է լինելու, այլև ինքնիշխանություն ենք կորցնելու․ Էդմոն ՄարուքյանBALENCIAGA-ն և մեմային շքեղությունը. ինչպես ապրանքանիշը «ոչնչից» ստեղծեց luxury աքսեսուարներիՈւժեղ Հայաստանում յուրաքանչյուր ժամկետային զինծառայող կստանա երաշխավորված վարձատրություն և կկարողանա ֆինանսապես օգնել իր ընտանիքին. Տիգրան Աբրահամյան«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման անդամները խնդրագիր են հանձնել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին (տեսանյութ) Ներգաղթի իրական պատճառները․ ինչու 2025-ի ցուցանիշը չի կարելի վերագրել միայն «խաղաղությանը»․ Շաքե ԻսայանՀայաստանը միջազգային հարթակում ներկայացնելը միշտ եղել է իմ հպարտությունը. Լևոն ԱրոնյանHyur Home Dilijan հյուրատունն ընդլայնվում է Women In Business ֆինանսավորման շնորհիվԺողովրդի վստահությունը անդառնալիորեն մսխած, Հայաստանի գլխին երեք պատերազմ բերած ու դրանցում պարտված թույլ ղեկավարը վախեցած է․ Մարիաննա ՂահրամանյանՃապոնիան 73 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ էներգետիկայի ոլորտում Փաշինյան, մենք լսեցինք քո քաղաքական հայտարարությունները, բայց Արթուր Ավանեսյանը եկել է քեզ անվտանգության մասին մի քանի դաս տալուՎստահ եմ արածի բեռն ա ձեզ տանջում, շատ ծանր բեռը, դուք հո գիտեք թե ձեր իշխանության տարիներին ինչ « ձեռքբերումներ» ունեք, որոնք երբեք չեն մոռացվելու․ Արման ԱբովյանՍիդնի Սուինին հիացնում է երկրպագուներին գայթակղիչ ժանյակով Ընտրությունները վերածվում են «Ադրբեջանի թեկնածուի» օգտին կամ նրա դեմ հանրաքվեի. Նահապետյան (տեսանյութ)Քարերը հավաքելու ժամանակը դեռ չի եկել. Արմեն ԱշոտյանՊարզ է, որ Իրանը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պшտերազմը. Վարդան Ոսկանյան Ցանկացած ընդդիմադիր գործողություն այս վարչախումբը հիբրիդային պատերազմ է որակում․ Ավետիք Չալաբյան Երևանի քաղաքապետարանը դարձել է «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի գլխավոր գործընկերՎերադարձ, թե՞ ընդլայնում. ինչ է թաքնված ադրբեջանցի տեղահանված անձանց խնդրի հետևում (տեսանյութ) Փաշինյանը պատրաստվում է նորից խայտառակել «ռեսպուբլիկան» Հունիսի 7-ին հայ ժողովուրդը ընտրելու է ուժեղ Հայաստան, ուժեղ բանակ, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ վարչապետ. Արման ՊետրոսյանՊшտերազմի քարոզով ու պաշտպանությամբ ՀՀ-ում մեկ ուժ է գործում` իշխող ռեժիմը. Տիգրան Աբրահամյան Հանքաքարի բարձման և տեղափոխման ամբողջական ցիկլը 1 րոպեում. ինչպես է Komatsu դուետն աշխատում բացահանքումՈւնենք սոցիալական ծրագիր՝ ժողովրդի բարեկեցիկ ապագայի համար․ Հրայր Կամենդատյան.