Երևանի, Էջմիածնի և Սիսիանի մի շարք հասցեների գազամատակարարումը կդադարեցվի
ՀասարակությունՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 20-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ փողոցների, 13-րդ փողոցի նրբանցքի, 15-րդ, 17-րդ փողոցների և 17-րդ փողոցի նրբանցքի գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն` Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Շահումյան, Օրջոնոկիձեի, Վ.Կոստանյան, Կամոյի փողոցների բազմաբնակարան շենքերի և հարակից նրբանցքների առանձնատների գազասպառողների,
ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն`Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սպանդարյան, Ռաֆֆու, Մայիսյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: