Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ» «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»


«Հոկտեմբերի 4-ին տունս քանդվեց, մեր տան երջանկությունն ենք կորցրել». Ավագ լեյտենանտ Ռաֆայել Նահապետյանն անմահացավ Շուշիում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Ռաֆայել Նահապետյանը ոստիկանության Աշոցքի բաժանմունքի ավագ լեյտենանտ էր: Մայրիկը՝ տիկին Էմման, ասում է, որ պատերազմն սկսվելուն պես Աշոցքի բաժնում 20 հոգանոց ցուցակ էին կազմել, տղաները պետք է գնային նախ Վանաձոր: Որդու անունն այդ ցուցակում չի եղել: Նույն ցուցակում ներառվածներից մեկը եղել է նորածնի խնամքի համար տրվող արձակուրդում, Ռաֆայելն ասել էր՝ իր փոխարեն իմ անունը գրեք, միևնույնն է՝ եթե չտանեք էլ, մեքենայով ձեր հետևից կգամ:

«Սեպտեմբերի 28-ին եկավ տուն, մեզանից գաղտնի հագուստը վերցրեց, մենք անասնագոմում գործ էինք անում, մեզ բան չասաց ու գնաց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Էմման:

Նշում է՝ որդին շատ հայրենասեր էր, Գարեգին Նժդեհի գաղափարներով էր ապրում, գիշեր-ցերեկ նրա մասին էր խոսում: Սիրելի զավակի մասին հարազատների, ընկերների, համակուրսեցիների, ոստիկանության աշխատակիցների հուշերը մայրիկը և բանաստեղծուհի Հասմիկ Խաչատրյանը նրան նվիրված գրքում են մեկտեղել: «Շնորհանդեսի մասին տեսանյութ կա, կարող ես դիտել»,-առաջարկում է նա ու շարունակում. «Շատ սիրուն տղա է իմ տղես, որ նայես, աշխարհում չկա, իր նման երկրորդը չկա: Երկու համալսարան կարմիր դիպլոմով էր ավարտվել, դպրոցը նույնպես գերազանցությամբ էր ավարտել, սովորում էր Ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետում, փոխադրվել էր երկրորդ կուրս, մտածում էր ամուսնանալու մասին: Աղջիկները կողքերը պտտվում էին, ասում էի՝ տղա ջան, ամուսնացի, ասում էր՝ մա՛մ ջան, համբերի, Նոր տարուն կամուսնանամ: Մտածում էի՝ երևի սիրած աղջիկ ունի: Այդ օրերին աչքովս անընդհատ մի աղջիկ էր ընկնում, շատ էր լացում, կարող է պատահի՝ ինքն էր»,-նշում է զրուցակիցս:

Մանկուց էր այդպիսին՝ անսպառ սեր ուներ դեպի գիտելիքը, նախքան դպրոց գնալն անգամ տառերը գիտեր, արտասանում էր, թվաբանություն էր սիրում: Տան փոքր երեխան էր, բնական է՝ ամենասիրվածը: «Մեր տան փայլող աստղն էր, մեր տան երջանկությունը: Կորցրել ենք աշխարհի գանձը: Աղջի՛կ ջան, շատ լավ, դաստիարակված ընտանիք ունեմ, բոլոր երեխաներս բարձրագույն կրթություն են ստացել, ես հիսուն տարի է՝ հաշվապահ եմ աշխատում: Քիչ չէ: Ես էլ եմ ժամանակին կարմիր դիպլոմով ավարտել»,-ասում է տիկին Էմման:

Արձագանքում եմ՝ օրինաչափ է, որ նման ընտանիքի զավակն էլ այսպիսին է եղել: Մայրիկը հակադարձում է՝ Ռաֆայելս ինձանից առավել էր: Որպես ոստիկան՝ բանիմաց էր, գիտելիքներով հարուստ, գիտեր իր անելիքը: «Կարգ ու կանոնով ոստիկան էր, նվիրված ծառայող, ոստիկանության մեկ տարվա աշխատող էր, երբ նախարարությունից շնորհակալական պատվոգիր էր ստացել և նաև հնարավորություն՝ հարցազրույցով ակադեմիա ընդունվելու: 7-10 գյուղ էր սպասարկում, մյուս գործընկերների հետ նաև իրենց համայնքներ էր այցելում, փորձում ավելին անել, օգտակար լինել: Ինքը վստահաբար առաջ էր գնալու ոստիկանության համակարգում, բոլոր նախադրյալներն ուներ դրա համար, մեծ պատասխանատվություն ուներ իր աշխատանքի հանդեպ, առհասարակ պատասխանատու մարդ էր: Հարգալից էր բոլորի նկատմամբ, տան երեխաներին դասերն էր սովորեցնում, չկար առարկա, որից գիտելիքները թերի լինեին»,-ասում է տիկին Էմման ու հավելում՝ արժեքներ ունեցող, յուրահատուկ, կարգին մարդ էր, շատ խիստ էր, բայց միևնույն ժամանակ նաև բարի ու մարդկային:

Հարևանները հիմա էլ են մայրիկին ասում, թե իրենց երեխաներին Ռաֆայելի օրինակով են դաստիարակում: «Մեկ-մեկ մտածում էի՝ երանի իրեն ուրիշ կերպ մեծացրած լինեի, գուցե էսպես չլիներ, բայց իմ շրջապատում սաստում են ինձ՝ այդ ի՞նչ ես ասում, ախր, դու չէիր կարող ուրիշ տեսակի տղա դաստիարակել, բացի դա, մենք մեր երեխաներին իր օրինակով ենք մեծացնում»,-ասում է զրուցակիցս:

Ռաֆայելը համառություն ուներ, որն արդարացված էր իր գիտելիքներով: Եթե վստահ էր, որ ինչ-որ հարցում ճիշտ է, մինչև վերջ գնում էր, ապացուցում էր, թեկուզ դիմացինը նեղանար իրենից: Մայրիկն ասում է՝ հաճախ էի խորհուրդ տալիս՝ Ռաֆայել ջան, միշտ չէ, որ պետք է մարդու երեսին ասել ճշմարտությունը, մարդիկ ավելի հաճախ դա չեն գնահատում: Պատասխանում էր՝ ոչինչ, թող չգնահատեն, բայց առաջինը ես ինձ պիտի հարգեմ, հետո ստիպեմ, որ իրենք իրենց հարգեն՝ ճիշտը խոսելով: Սրան զուգահեռ շատ կատակասեր էր, չի եղել մի օր ու ժամ, որ առանց կատակի անցնի: Ռաֆայելի ժամկետային զինծառայությունն անցել էր Աշտարակում, միշտ ասել է՝ իսկական զինվորը պետք է զենքը ձեռքին սահմանի վրա ծառայի, որ լիարժեք զինվոր համարվի. «Կարգին տղերքը, որոնց ձեռքին է զենքը, մահվան հետ գիշեր են լուսացնում: Այս խոսքերն իր համար կարգախոսի պես մի բան էին: Դրանք նաև իր տապանաքարի վրա են գրված»: Վստահաբար նաև դրանք իրեն ուղեկցեցին ռազմադաշտ: Պատերազմի մասին: Սեպտեմբերի 27-ին չի եկել տուն, ծնողներն անհանգստացել են, զանգահարել:

«Ասաց՝ մեզ մոտ տագնապ է, գուցե Գյումրի կամ Վանաձոր տանեն: Մեր մտքով ինչ անցներ, որ Շուշի պիտի տանեին իրեն… Ուրիշ երազանքներ ու նպատակներ ունեինք, մի օրում մեր կյանքը փոխվեց: Հաջորդ օրը եկավ, անասնագոմում գործ էինք անում, նայեց-նայեց՝ լավ աշխատեք, ձեռքերը գրպանը՝ գնաց: Հարցրեցի՝ բա ո՞ւր ես գնում, արձագանքեց՝ ոստիկանություն, մամ, էլ ո՞ւր պիտի գնամ, մեզ դեռ ոչ մի տեղ չեն տանում: Հետո գիշերն արդեն իմացանք, որ Գյումրի են տարել, այնտեղից էլ՝ Վանաձոր: Գրում էր՝ զորամասում ենք, ամեն ինչ լավ է, կատակում էր՝ քեզանից լավ են պահում, մեր տանը բորշ չեմ ուտում, բայց էստեղ համով բորշ եմ կերել: Զգում էի, որ քիչ թե շատ հանգիստ է: Հոկտեմբերի 3-ին գիշերով իրենց խմբին տարան Շուշի, նաև Ռաֆայելին, ու տունս քանդեցին: Հաջորդ օրը զանգեցի, խոսեցինք, ասաց՝ մարտահագուստ չունենք, լավ չեմ, ձեզ լավ նայեք, պապային լավ նայի, մա՛մ, ես իմ գլուխը մի կերպ կպահեմ: Ձայնը դուրս չէր գալիս, զգացի՝ երեխուս հետ մի բան էն չի, ահաբեկված էր: Բայց ինքն առնական ձայն ուներ, իր ձայնից սթափվում էիր, բայց էդ օրը մի բան այն չէր»,-եզրափակում է տիկին Էմման:

Էլ չեմ ուզում հարցեր տալ, չեմ ուզում լսել պատասխաններ, որոնք գիտեմ: Ու աշխարհի բոլոր լեզուների բառարանները բավարար չեն մորը՝ որդու մասին պատմելու, ջերմությունն ու կարոտը փոխանցելու համար, պատմելու այն դատարկության մասին, որ մնացել է որդուց հետո, չնայած զրույցի ընթացքում թոռները դասից տուն եկան, տունն ուրախությամբ լցրեցին, բայց Ռաֆայելն էլ չի գա... Հ. Գ. Ռաֆայել Նահապետյանը զոհվել է հոկտեմբերի 4-ին Շուշիում՝ մշակույթի տան պայթյունի ժամանակ: Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԵրբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինՊետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»«Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր Կամենդատյան