Պուտինը ուղերձով է հանդես եկել
ՄիջազգայինՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով։ Թեման Դոնբասյան իրավիճակն է ու հատուկ ռազմական գործողությունը։
Հիշեցնենք, որ Դոնբասյան երկու ինքնահռչակ հանրապետությունները, Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերը սեպտեմբերի 23-27-ին անցկացնելու են հանրաքվե՝ Ռուսաստանի կազմի մեջ ներառվելու համար։
*Պուտինը ասել է, որ Ռուսաստանում հայտարարվում է մասնակի մոբիլիզացիա։
Միաժամանակ հանձնարարել է կառավարությանը ամենակարճ ժամկետներում սահմանել Դոնբասյան աշխարհազորային ուժերի կարգավիճակը։
Նա նաեւ ասել է, որ Ռուսաստանն աջակցում է հանրաքվեին եւ կանի ամեն բան, որպեսզի այդ երկրամասերում անցկացվեն հանրաքվեները։
*Ռուսաստանում մոբիլիզացիոն միջոցառումները կսկսվեն սեպտեմբերի 21-ից։ Մասնակի մոբիլիզացիայի մասին հրամանագիրը արդեն ստորագրված է։ Մոբիլիզացիան կտարածվի նրանց վրա, ովքեր գտնվում են պահեստազորում։
*Մոբիլիզացիայի ժամանակ զորակոչվածները կանցնեն համապատասխան լրացուցիչ պատրաստություն՝ ըստ ռազմական հատուկ գործողության փորձի։
*Ռուսաստանի նախագահը խոսել է նաեւ Արեւմուտքի վարած հակառուսական քաղաքականության, միջուկային շանտաժի, Ուկրաինայի վարչակարգի ֆաշիստական բնույթի, Ռուսաստանի ունեցած միջուկային զինանոցի եւ իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար բոլոր հնարավոր ձեւերով, այդ թվում նաեւ միջուկային զինանոցի կիրառման վճռականության մասին: