Գեղարքունիքի Կուտական համայնքի ուղղությամբ թշնամին կրակ է բացել. Ընթանում է փոխհրաձգություն
ՀասարակությունՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Գեղարքունիքի թերևս սահմանապահ Կուտական համայնքի բնակիչներից քիչ առաջ ահազանգել են, որ թշնամին հրաձգային զինատեսակներից կրակ է բացել տեղի հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
Նա նշել է, որ Կուտական համայնքի բնակիչները գտնվում են ադրբեջանցիների տեսադաշտում։ "Այս պահին ընթանում է փոխհրաձգություն, զոհերի, վիրավորների մասին տեղեկություն առկա չէ",- գրել է պատգամավորը։