Լարսում երթևեկությունը կաթվածահար է
ՀասարակությունՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետում՝ ռուսական կողմում, 03:00-ից երկու ուղղությամբ էլ երթևեկությունը կաթվածահար վիճակում է․ այս մասին, ըստ aliq.ge-ի՝ հայտնում է odishinews.ge լրատվականը:
Նշվում է, որ ժամը 03:00-ից մինչև այս պահը հերթում եղած քաղաքացիները ոչ մի քայլ առաջ չեն շարժվել:
Ըստ առկա տեղեկությունների, վրացական կողմում հերթեր չկան. անցակետն աշխատում է, բաց է, բայց ոչ մեկի չեն ընդունում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Առավոտյան համացանցում տարածված տեսանյութում երևում են ռուսական կողմում կուտակված հսկայական հերթերը: