Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առթիվ
ՔաղաքականՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի առթիվ: Ուղերձում նշված է.
«Հայաստանի հրեական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ:
Այս պայծառ տոնի առթիվ մաղթում եմ ձեզնից յուրաքանչյուրին և Հայաստանի ողջ հրեական համայնքին առաջընթաց ու հաջողություն: Թո՛ղ գալիք նոր տարին Հայաստանի մեր հրեա հայրենակիցների համար լինի խաղաղության, արարման և լիության տարի:
Թո՛ղ հրեական համայնքը, հայերի և մյուս համայնքների հետ միասին, շարունակի իր դարավոր և անխափան ընթացքը:
Շնորհավո՛ր Ռոշ Հաշանա»: