Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ ինդուկցիոն սալօջախներն այդքան դժվար մտան մարդկանց «սրտերը». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Արգելվել է ատոմային զենքի օգտագործումը, ստորագրվել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր. «Փաստ» Դատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան Աբրահամյան Ռուսաստանում օտարերկրացիների համար նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել Շահագրգռված են ապահովել, որ Ռուսաստանը կրկին չափազանց ուժեղ չդառնա Հարավային Կովկասում. «Փաստ» Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» «Վերջին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, էլի կզանգեմ, բայց Ռաֆիկիցս էլ զանգ չստացա». Ռաֆիկ Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 4-ին Շուշիի մատույցներում. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»

Ադրբեջանական մամուլում թշնամական հրապարակումների 54.7 տոկոսը վերաբերում է հայերին. Նավասարդյան

Ադրբեջանական մամուլում թշնամության և ատելության լեզվի տարրեր պարունակող հրապարակումների մեջ առաջին տեղում էթնիկական խմբերին վերաբերող հրապարակումներն են, որոնց մեծ մասը՝ 54.7 տոկոսը, վերաբերում է հայերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ դեկտեմբերի 4-ին կայացած հանդիպմանը հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ ներկայացնելով Հարավային Կովկասի երկրների մամուլում ատելության լեզվի վերաբերյալ հետազոտության արդյունքները։ «Հատկանշական է, որ մեր նկատմամբ ատելություն պարունակող նյութերի մեծ մասը Ադրբեջանում հրապարակվում է տպագիր մամուլով, ավելի քիչ՝ օնլայն լրատվամիջոցներով և հեռուստատեսություններով»,-ասաց նա և հավելեց, որ ատելության տարրեր պարունակող նյութերի երկրորդ տեղում ներքին քաղաքական կյանքին վերաբերող նյութերն են, որոնցում ընդդիմադիր կառույցները իրար նկատմամբ ոչ հաճելի արտահայտություններ են թույլ տալիս։ Նա ասաց նաև, որ ադրբեջանական զանգվածային լրատվական միջոցներում թշնամական նյութերի քանակով երրորդ տեղը զբաղեցնում են միջազգային կառույցները՝ ԵԽԽՎ-ն, ԵԱՀԿ-ն, Եվրախորհրդարանը։ «Հետաքրքիր է, որ Ադրբեջանում ԶԼՄ-ներն ավելի շատ քննադատում են Ռուսաստանին, հետո նոր միայն Հայաստանին, իսկ վերը նշված միջազգային կառույցներին իրենք քննադատում են ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ նրանց զեկույցների պատճառով՝ համարելով, որ դրա մեղավորն առաջին հերթին հայկական լոբբինգն է, որն ազդում է այդ կառույցների կարծիքի վրա»,- ընդգծեց նա։ Հայաստանում հիմնական թշնամական հրապարակումները վերաբերում են ներքին քաղաքական կյանքին, որոնք կազմում են այդ տիպի հրապարակումների մոտ 60 տոկոսը։ «Մեկ ուշագրավ դիտարկում. այն լրատվամիջոցները, որոնք հիմնականում չեն քննադատում իշխանությանը, ապա ընդդիմադիր քառյակից չեն քննադատում միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, իսկ եթե հայկական ԶԼՄ-ները քննադատում են իշխանությանը, ապա ԲՀԿ-ն ավելի շատ է արժանանում ագրեսիվ լուսաբանման, քան ՀԱԿ-ը և «Ժառանգություն» կուսակցությունները», -նշեց Բորիս Նավասարդյանը։ Թշնամական հրապարակումների երկրորդ տեղում էթնիկական խմբերին՝ ադրբեջանցիներին և թուրքերին վերաբերող նյութերն են, որոնք կազմում են այդ տիպի հրապարակումների մոտ 20 տոկոսը: «Ամենաշատը թշնամական լեզուն օգտագործում է «Голос Армении» ռուսալեզու տպագիր թերթը, իսկ ընդհանրապես չի օգտագործել lragir.am օնլայն լրատվական կայքը»,- ասաց բանախոսը և հավելեց, որ ատելության տարրեր պարունակող նյութերի երրորդ հորիզոնականը հայկական ԶԼՄ-երում զբաղեցնում է միջազգային ուղղվածությունը՝ Ադրբեջանի և Թուրքիայի ներքին և արտաքին կյանքը լուսաբանող ագրեսիվ հրապարակումները։ Վրաստանում ներքին քաղաքական իրադարձություները լուսաբանող ատելության տարրեր պարունակող նյութերը, ինչպես Հայաստանում, առաջին տեղում են, որոնք վերաբերում են հիմնականում նախկին վարչակարգի քննադատությանը՝ հատկապես Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին, որոնք կազմում են այդ տիպի նյութերի 66 տոկոսը։ «Երկրորդ և երրորդ տեղերում, ինչպես և մեզ մոտ, համապատասխանաբար էթնիկական խմբերին և միջազգային հարաբերություններին վերաբերող թշնամական նյութերն են, որտեղ ատելության երանգներով են լուսաբանվում առաջին հերթին ռուսները, հետո հայերը ու չինացիները, որոնք վերջին շրջանում ակտիվ տնտեսական գործունեություն են իրականցնում Վրաստանում»,-ասաց Բորիս Նավասարդյանը և հավելեց, որ միջազգային հարաբերություններում ամենաագրեսիվ նյութերը վերաբերում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Բորիս Նավասարդյանի դիտարկմամբ՝ տվյալ հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ երեք երկրներում էլ թշնամական լեզու պարունակող նյութերը չեն գերազանցում ընդհանուր նյութերի 2-3 տոկոսը, ինչը նորմայի սահմաններում է։ «Վերը նշված հետազոտության նպատակն էր նաև պարզել' վերջին 1-1.5 տարիներին ընթացող տեղեկատվական պատերազմները, ինչ ազդեցություն են թողել մեր տարածաշրջանի վրա և պետք է ուրախությամբ փաստեմ, որ դրանք լուրջ ազդեցություն չեն ունեցել մեր տարածաշրջանի լրատվական դաշտի վրա»,- հավելեց բանախոսը: Հարավային Կովկասի երկրների մամուլում ատելության լեզվի վերաբերյալ հետազոտության արդյունքները Երեւանի մամուլի ակումբը իրականցրել է գերմանական Deutsche welle պետական հեռարձակողին կից գործող ակադեմիայի հիմնադրամի աջակցության շնորհիվ։ Հետազոտությունները կատարվել են Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԶԼՄ-ներում։ Յուրաքանչյուր երկրում ուսումնասիրության էին վերցված երկու հեռուստատեսություն, երկու տպագիր թերթ և երկու օնլայն լրատվական կայքեր՝ ընդհանուր առմամբ՝ վեց լրատվամիջոց։ Հետազոտության թվային տվյալները վերաբերում են 2014թ. հոկտեմբերին։ Հայաստանում ուսումնասիրվել են «Голос Армении» ռուսալեզու թերթը, «Առավոտ» թերթը, «Հ1»(Հանրային) և «Արմենիա» հեռուստաընկերությունները, News.am ու lragir.am կայքերը։
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետներիՍահմանադրական խորհուրդը չի հաստատել Սահմանադրության նախագիծը. Էդմոն ՄարուքյանԳազ չի լինելու․ հասցեներ«Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին. Տիգրան Աբրահամյան35 տարեկան Հայաստանի ծննդյան վկայականը Ալիևի պահանջով պատռում են. Մամիկոն ԱսլանյանԱլիևյան սահմանադրությունը և «Չարի վերջը»․ Գոհար ՂումաշյանՄեր առաջարկը ձևակերպում ենք հստակ և սկզբունքային․ թոշակառուն չպետք է հարկ վճարի իր միակ բնակարանի համար․ Հրայր ԿամենդատյանԴատարանները համատարած կալանք են կիրառում, որովհետև գտնվում են քաղաքական ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը նոր սպառնալիքներ է իր հետ բերելու. Արմեն ՄանվելյանԴադարենք շտապել պատասխանել բոլոր հարցերին․ Մհեր ԱվետիսյանՈչ ասելով Ալիևի սահմանադրությանը, մենք Հայաստանի ներքին հարցերը լուծելու ենք քաղաքական մեր դաշտի համախմբման միջոցով․ Նարեկ ԿարապետյանԸնդդիմության պատմական որոշումը. ի՞նչ են հուշում անցյալի դասերը2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըԱլիևի պահանջով պարտադրվող Սահմանադրությամբ մեր պետականությունը կորցնելու ենք. մեր անկախությունն ենք փոխանցելու Ադրբեջանին. Արթուր ԴանիելյանՆոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միությունԱմերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացումԿապիտան Ռուբեն Պրազյանը կդառնար 33 տարեկանՍահմանադրությունը երբեք հակամարտության պատճառ չի եղել. Նարեկ կարապետյանԿայուն զարգացման չափանիշների ներդրմամբ հնարավոր է ձևավորել հզոր հանքարդյունաբերական ոլորտ․ Վարդան ՋհանյանԸնդդիմադիր գործիչներին սահմանափակելը մեր երկրում դառնում է սովորական. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի համար ալիևյան սահմանադրության հաստատումը առաջնահերթություն է. Աննա ԿոստանյանՀայ ժողովրդին պարտադրվող այս սահմանադրությունը դուռ է բացելու դեպի Ադրբեջանի երազած «Արևմտյան Ադրբեջան»՝ քանդելով մեր պետականության հիմքերը. Գոհար ՄելոյանՓաշինյանն առաջարկում է հանուն իշխանության «ԱՅՈ» Ալիևին. Նարեկ ԿարապետյանԱլիևը Փաշինյանին պատանդ է պահում` նպատակ ունենալով ոչնչացնել մեր պետությունը. Էդգար ՂազարյանԲնակիչների հետ ջերմ ու անմիջական հանդիպումները կատարած աշխատանքի լավագույն գնահատականն են և վստահ առաջ շարժվելու գրավականը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ինչո՞ւ ինդուկցիոն սալօջախներն այդքան դժվար մտան մարդկանց «սրտերը». «Փաստ»Խորհրդարանական ընդդիմությունը պետք է դեմ քվեարկի ալիևյան պահանջներին. Ցոլակ ԱկոպյանԻնչո՞ւ խաղաղության համաձայնագիրը չի կնքվում. տեսանյութԳավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Արգելվել է ատոմային զենքի օգտագործումը, ստորագրվել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր. «Փաստ»Դատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան ԱբրահամյանՌուսաստանում օտարերկրացիների համար նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտելԻշխանությունը պահելու նոր սցենարը. Հրայր ԿամենդատյանՇահագրգռված են ապահովել, որ Ռուսաստանը կրկին չափազանց ուժեղ չդառնա Հարավային Կովկասում. «Փաստ»Նա չունի սահմանադրական փոփոխություններ կատարելու նպատակԱրատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ»«Վերջին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, էլի կզանգեմ, բայց Ռաֆիկիցս էլ զանգ չստացա». Ռաֆիկ Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 4-ին Շուշիի մատույցներում. «Փաստ»Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ»