Մարտական դիրքում հայտնաբերվել է 19-ամյա զինծառայողի դին. ՊՆ
Հասարակություն
Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Տիգրանի Քարամյանի (ծնվ. 2003թ.) դին` դեռևս անհայտ հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումով: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանից:
Տարվում է քննություն դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար: