Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել
ՄիջազգայինՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Երեկոյան տեսաուղերձում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել այն երկրների կառավարություններին, որոնք հայտարարել են, որ չեն ճանաչում ուկրաինական տարածքների միացումը Ռուսաստանին։
Նա նաև հաստատել է, որ Լիմանում արդեն բարձրացվել է ուկրաինական դրոշը, թեև այնտեղ ռազմական գործողությունները դեռ շարունակվում են, «բայց որևէ կեղծ հանրաքվեի հետք չկա»։
«Ի դեպ, այնտեղ արդեն սկսել են իրար կծել, մեղավորներ փնտրել, ինչ-որ գեներալների մեղադրել ձախողումների մեջ։ Սա առաջին զանգն է, որն արժե լսեն Ռուսաստանի իշխանության բոլոր մակարդակներում։ Քանի դեռ դուք բոլորդ չեք լուծել այս ամենը սկսողի հետ խնդիրը, ձեզ հերթով կխփեն՝ դարձնելով քավության նոխազ»,- ասել է Զելենսկին։
Նա նաև հիշեցրել է, որ 76 տարի առաջ հոկտեմբերի 1-ին Նյուրնբերգի տրիբունալն ավարտեց իր աշխատանքը։
«Անխուսափելիորեն կլինի ևս մեկ տրիբունալ, որը վերջ կդնի աշխարհակարգի դեմ ռուսական այս հատուկ գործողության բոլոր պատասխանատուների կարիերային»,- ասել է Ուկրաինայի նախագահը։