Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ» Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» Մասնակցության մասին խոսք չկա, կարևորը՝ տոնում են ՔՊ-ականի հաջողությունը․ Աբրահամյան Պետության շահերից է բխում ունենալ ոչ թե Անկախության հռչակագրից «ձեռքերը լվացող» իշխանություն, այլ ՀՀ ու հայ ժողովրդի հավաքական շահը գիտակցող ու պաշտպանող նոր իշխանություն. Շարմազանով Այս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» 25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության

Երթևեկություն. անտեսված ու քաոսի վերածված ոլորտ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Որևէ երկրի առաջընթաց միավեկտոր գործընթաց չէ. այն բազմակողմանիության մեջ պետք է դիտարկել, քանի որ խնդիրները մեկը մյուսի հետ փոխկապակցված են։ Անտեսելով ներկա բարդագույն վիճակում արտաքուստ մանր թվացող հարցերը՝ ի վերջո, գլոբալ առումով որևէ խնդրի այդպես էլ լուծում չի տրվելու: Դրանցից մեկն էլ երթևեկության թեման է, ինչին տարբեր երկրներում վերջին տարիներին հատուկ ուշադրություն են դարձնում։ Հայաստանում նույնպես այս թեմայի որոշ ասպեկտներ ուշադրության են արժանի։ Ընդ որում, ամենակարևոր հարցն առաջին հերթին վերաբերում է խցանումներին։ Հասկանալի է՝ երևանյան խցանումներին: Նորություն ասած չենք լինի, եթե փաստենք, որ Երևանի կենտրոնում շատ մեծ քանակությամբ տրանսպորտային միջոցներ են տեղակայվել, և դա է պատճառը, որ շատ հաճախ մեքենա կանգնեցնելու տեղ չկա, կամ էլ մեքենաները կանգնեցված են շատ անհարմար վայրերում՝ անգամ մայթերի վրա։

Պարզ է՝ խորհրդային ժամանակաշրջանից մնացած փողոցները նախատեսված են եղել փոքր թվով մեքենաների համար, իսկ հիմա իրավիճակը փոխվել է, և այս իրողությունը պետք է հաշվի առնել։ Ու հատկապես ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ աշխատանքի սկսվելու և վերջանալու ժամերին մարդիկ ահռելի ժամանակ են անցկացնում խցանումների մեջ։ Իսկ երբ պատահար է տեղի ունենում, ապա վթարված մեքենաները (եթե նույնիսկ քիչ են վնասվել) կանգնած մնում են տեղում, մինչև ոստիկանությունը, ԱՊՊԱ գործակալները գան և արձանագրեն։ Իսկ այդ ժամանակ հսկայական խցանումներ են գոյանում։ Պատահում են նաև դեպքեր, երբ էլեկտրականության անջատումների կամ այլ պատճառներով լուսացույցները չեն աշխատում, ինչի հետևանքով երկար խցանումներ են գոյանում։

Եթե նման խցանումներ լինեին մեծ մեգապոլիսներում, կարելի էր ինչ-որ չափով ընկալելի համարել, բայց շատ դեպքերում նույնիսկ բազմամիլիոնանոց քաղաքներում երթևեկությունն արդյունավետ կարգավորվում է։ Ուստի, նման վիճակը Հայաստանի և մասնավորապես մայրաքաղաք Երևանի համար մի քիչ տարօրինակ է, քանի որ կարելի էր ժամանակի ընթացքում քաղաքը բեռնաթափել, իսկ երթևեկությունն ապակենտրոնացնել, օգտագործել խելացի լուսացույցներ և այլն։ Միևնույն ժամանակ, մեքենաների քանակի կուտակման թեթևացումը կնվազեցնի նաև աղտոտման մակարդակն ու աղմուկը։ Իսկ երթևեկության ապակենտրոնացման համար հարկավոր է որոշ կարևոր հաստատություններ տեղափոխել այլ վայրեր, և դա անել խելամտորեն, այլ ոչ թե կամայականորեն։

Օրինակ՝ իշխանությունները ցանկանում են համալսարանները Աշտարակ տեղափոխել։ Այդ դեպքում արդեն դեպի Աշտարակ տանող ճանապարհն է խցանվելու, իսկ երթևեկության կաթվածահար վիճակը մասամբ տեղափոխվելու է Աշտարակ՝ միևնույն ժամանակ չլուծելով Երևանի երթևեկության խնդիրը։ Պետք է նաև լուծել կայանատեղիների խնդիրը և կայանման համար այնպիսի տարածքներ առանձնացնել, որ ճանապարհների բեռը թեթևացվի։ Հակառակ պարագայում հատկապես նեղ փողոցներում ամբողջ երկու շարք փաստացի զբաղեցվում է կայանված մեքենաների կողմից՝ ավելի բարդացնելով վիճակը: Վերջերս կառավարությունը որոշել է փոփոխություններ անել «կարմիր գծերի» մասով. ԱԺ-ի կողմից համապատասխան օրենսդրական փոփոխություններն ընդունելու դեպքում, ամենայն հավանականությամբ, Կենտրոնում կայանումը էապես կթանկանա: Սա ճիշտ որոշում է, սակայն պակաս կարևոր չէ, որ թանկացումը վերաբերի երկարաժամկետ կայանման դեպքերին, այլ ոչ մինչև մեկ ժամ կայանմանը:

Եվ հետո՝ Երևանի մետրոպոլիտենի ցանցը, ցավոք, թույլ չի տալիս այնպիսի արմատական լուծումների գնալ, որ սեփական ավտոմեքենայով Կենտրոն «իջնելը» ձեռնտու չլինի... Մյուս խնդիրը վերաբերում է վարորդների իրազեկվածությանը, ինչի բացակայությունը հաճախ պատճառ է դառնում ոչ միայն խցանումների առաջացման, այլև վիճաբանությունների և դժբախտ պատահարների։ Օրինակ՝ որոշակի պահանջներ և քննություններ են դրված վարորդական իրավունք ձեռքբերելու համար, սակայն համապատասխան աշխատանքներ չեն տարվում «գործող» վարորդների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու և ընդունված կանոնները պահելու ուղղությամբ։ Եվ պատահական չէ, որ իշխանությունների նախաձեռնության արդյունքում վարորդների համար բալային համակարգ ներդրվեց, որը ընդամենը պատժելու համար է, սակայն միայն պատժի համակարգի ներդրումը բավարար չէ։ Ուշադրություն չի դարձվում նաև անվտանգության միջոցառումներին։ Մեկ այլ պրոբլեմատիկ հարց էլ ճանապարհներին է վերաբերում։

Արդեն ընդունված գործելակերպ է, որ այն ճանապարհը, որը դեռ պիտանի է երթևեկության համար, և վերանորոգելու անհրաժեշտություն չկա, գրեթե ամեն տարի վերանորոգվում է, իսկ այն ճանապարհները, որոնցով անցնելը խնդրահարույց է, ուղղակի մեծ ընդմիջումներով կարկատաններ են արվում։ Մյուս կողմից էլ՝ պատշաճ մակարդակի չեն կատարվում գծանշումները կամ էլ, եթե արվում են, ապա մի քանի ամիս հետո դրանք խամրում են և վարորդների բողոքի պատճառ դառնում։ Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ ճանապարհային նշանները անհրաժեշտ քանակությամբ չեն տեղադրվում, կամ էլ այնպիսի տեղերում են տեղակայվում, որ բարդ է նկատելը։ Հետիոտների իրազեկվածությունը բարձրացնելու և նրանց հետ համապատասխան աշխատանքներ տանելու հարցը նույնպես հրատապ է, քանի որ հետիոտները հաճախ անցնում են չնախատեսված վայրերով, խանգարում երթևեկությանը, ինչու չէ, նաև պատահարների պատճառ դառնում։

Դրա համար պետք է ավելացնել անցումների քանակը՝ հատկապես վերգետնյա, և հետևել, որ հետիոտները անցնեն դրանցով, հետևեն լուսացույցի աշխատանքին։ Ժամանակ կար, երբ մարդկանց տուգանում էին հետիոտնի համար նախատեսված անցումներով չանցնելու համար, իսկ հիմա, կարծես, այս հարցը մոռացության է մատնվել։ Խնդիրը հատկապես լուրջ է մարզային քաղաքներում, որտեղ մարդկանց համար սովորական է դարձել բանուկ փողոցի չնախատեսված մասով անցնելը։ Բազմաթիվ փողոցներում չկան լուսացույցների՝ հետիոտների համար նախատեսված հատվածները, հետիոտնի անցման նշանները նորմալ արված չեն, չկա հետևողականություն։

Ընդամենը մի քանի հարցի անդրադարձանք, սակայն երթևեկության բնագավառում խնդիրների ծավալն ավելի լայն է, և իրապես հսկայական աշխատանքի տեղ կա, ուղղակի երբեմն պետք է աշխատեցնել ուսերի վրա դրվածը... Հ.Գ.-Ի դեպ, մինչ «աշտարակյան» ծրագրի իրականացումը (թեպետ վստահ ենք, որ դա ուտոպիա է), սկզբի համար կարելի է որոշել ու բոլոր բուհերի դասերի սկիզբը սահմանել ոչ թե ժամը 9-ը, այլ 11-ը: Իսկ պատճառաբանությունները, թե որոշ բուհեր չեն «տեղավորվում», երկու հերթով են աշխատում, անհեթեթություն են. նախ՝ թող ընդունեն այնքան ուսանող, որքան կարող են «տեղավորել», և հետո՝ միշտ էլ ելքեր կարելի է գտնել:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանՄասնակցության մասին խոսք չկա, կարևորը՝ տոնում են ՔՊ-ականի հաջողությունը․ ԱբրահամյանՊետության շահերից է բխում ունենալ ոչ թե Անկախության հռչակագրից «ձեռքերը լվացող» իշխանություն, այլ ՀՀ ու հայ ժողովրդի հավաքական շահը գիտակցող ու պաշտպանող նոր իշխանություն. ՇարմազանովՆիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան»Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան