Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ» «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»


ԱՄՆ-ի՝ Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավոր դառնալու հեռանկարի մասին խոսելը կա՛մ քաղաքական ինֆանտիլիզմ է, կա՛մ կատարյալ պոպուլիզմ ու դեմագոգիա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

eadaily.com-ը ««Նայեք Ուկրաինային». դեպի Միացյալ Նահանգներ հայկական շարժման հեռանկարների և ռիսկերի մասին» վերնագրով հոդվածում գրում է, որ նույնիսկ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը երաշխիք չէ, որ ԱՄՆ-ը ռազմական օգնություն կցուցաբերի Երևանին։ Միջազգային հարցերով փորձագետ, Լիհայի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Արման Գրիգորյանը նման կերպ է մեկնաբանել «հանրային սպասումները»՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի՝ վերջերս Երևան կատարած այցի լույսի ներքո։ Նա նաև նշել է, որ շատ արևմտամետ կազմակերպություններ և քաղաքական ուժեր ամերիկացի քաղաքական գործչի այդ շրջայցը ներկայացրել են այն լույսի ներքո, որ Վաշինգտոնն իբր կարող է այն աստիճան արդյունավետ օգնություն ցուցաբերել Երևանին Ադրբեջանի հետ առճակատման հարցում, որ անգամ կդառնա «անվտանգության երաշխավոր» հայոց պետականության համար։

«...Նրանց, ովքեր հայտարարում են ՆԱՏՕ-ի դաշինքից դուրս Հայաստանի՝ ԱՄՆ-ի դաշնակից դառնալու հեռանկարի մասին, պետք է տրվեն հետևյալ հարցերը: Նախ՝ մեր աչքի առաջ Վրաստանի օրինակն է, որը պետական մակարդակով ուղղություն է վերցրել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ։ Նրան ԱՄՆ-ից այնպիսի ռազմական օգնություն ցու՞յց են տվել, ինչի կարիք ունի, ընդունե՞լ են ՆԱՏՕ, թե՞ ոչ։ Երկրորդ հերթին՝ ո՞րն է Հայաստանի ռազմավարական նշանակությունը ԱՄՆ-ի համար, որպեսզի Վաշինգտոնն իսկապես որոշի այդ երկրին ռազմական օգնություն տրամադրել»,- նկատել է Գրիգորյանը, որի կարծիքով, հիմք չկա պնդելու, որ Երևանի ռազմավարական նշանակությունը ԱՄՆ-ի աչքում ավելի բարձր է, քան Բաքվի կամ Անկարայի նշանակությունը, որպեսզի ամերիկյան էլիտան տեր կանգնի Հայաստանին։

«Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը հաճախ ենթարկվում է երկրի ներսի տարբեր լոբբիստական կառույցների ազդեցությանը։ Եթե Ամերիկայում կան մարդիկ, ովքեր հանդես են գալիս Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդման օգտին, ապա կան նաև ուրիշներ, ովքեր աջակցում են Ադրբեջանի հետ համագործակցության խորացմանը, Իրանի նկատմամբ քաղաքականության խստացմանը և այլն։ Այսինքն, որևէ մոնոլիտ մոտեցում չկա»,- պարզաբանել է Արման Գրիգորյանը։ Հայաստանի՝ դեպի ԱՄՆ աշխարհաքաղաքական շեղման առումով, ըստ Գրիգորյանի, պետք է նկատի ունենալ նաև Ուկրաինայի դառը փորձը: «Միացյալ Նահանգների կոշտ քաղաքականության համար է, որ հիմա վճարում են Ուկրաինան և ուկրաինացի ժողովուրդը։

Հայաստանը պատրա՞ստ է նման դեր ստանձնել»,- հարցնում է Գրիգորյանը՝ հիշելով Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, թե հետխորհրդային երկրները ԱՄՆ-ին հետաքրքրում են միայն այն տեսանկյունից, թե այդպիսով ինչ վնաս կարող են պատճառել Ռուսաստանին: «Միայն նման դեպքում կարելի է հույս դնել ԱՄՆ-ի աջակցության վրա։ Բայց ի՞նչ է նշանակում այդ աջակցությունը, ի՞նչ հետևանքներով է այն հղի»,- հարց է հնչեցրել փորձագետը։ Վերլուծաբան Բենիամին Պողոսյանն էլ բացառել է ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Հայաստանին: «Թե՛ տարածաշրջանային աշխարհաքաղաքականության, թե՛ լոգիստիկայի տեսանկյունից դա բացառվում է։ Պարզ չէ, թե ինչպես կարող է ամերիկյան զենքը մատակարարվել Հայաստան։

Իրանի տարածքով դա ուղղակի բացառված է։ Թուրքիան ու Ադրբեջանը դա ուղղակի թույլ չեն տա։ Վրաստանը նույնպես շատ զգայուն է նման հարցերի նկատմամբ,- ասել է Պողոսյանը, անհասկանալի է նաև այն, թե ինչո՞ւ ընդհանրապես ԱՄՆ-ը պետք է մեզ զենք տրամադրի, եթե անգամ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից ու խզի Ռուսաստանի հետ դաշինքը։ Ուստի, այդ թեմայով խոսակցություններն ուղղակի անիմաստ են ու անհիմն»։ Բենիամին Պողոսյանը նաև պոպուլիստական հայտարարություններ է անվանել ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը։ «ՆԱՏՕ-ում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ Թուրքիան այդ կազմակերպության անդամ է։ Եվ նա զուտ հիպոթետիկ կհամաձայնի Հայաստանի անդամակցությանը միայն այն դեպքում, եթե Երևանն ընդունի Անկարայի և նրա դաշնակից Բաքվի բոլոր պայմանները։ Իսկ դա, ըստ էության, նշանակում է Հայաստանի ամբողջական կապիտուլ յացիա և հաճախորդ պետություն դառնալը (որը տնտեսապես, քաղաքական կամ ռազմական առումով ենթակա է մեկ այլ՝ ավելի ազդեցիկ պետության)»,- պարզաբանել է նա:

«Եվ ամենագլխավորը՝ ԱՄՆ-ի նպատակը ոչ թե Հայաստանին ու Արցախին (Լեռնային Ղարաբաղ) պաշտպանելն է, այլ այնտեղից ռուս զինվորականներին դուրս բերելը։ Նախ՝ Արցախից, հետո՝ Հայաստանից։ Նրանց չի հետաքրքրում Արցախի ապագա կարգավիճակի հարցը: Նրանք ուղղակիորեն հասկացնում են, որ պետք է մոռանալ դրա մասին, արցախահայերը պետք է դառնան Ադրբեջանի քաղաքացի և ունենան նույն իրավունքները, ինչ մյուս ազգային փոքրամասնությունները, այսինքն՝ շաբաթը մեկ անգամ իրավունք կունենան հաճախել հայկական դպրոց։ Այդ ֆոնին ԱՄՆ-ի՝ Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավոր դառնալու հեռանկարի մասին խոսելը կա՛մ քաղաքական ինֆանտիլիզմ է, կա՛մ կատարյալ պոպուլիզմ ու դեմագոգիա»,- եզրափակել է Պողոսյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան