Ջրհեղեղ՝ Վրաստանում
ՀասարակությունՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Վրաստանի Սամեգրելոյի շրջանում հաշվարկում են տարերային աղետի պատճառած վնասը։ Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge-ից։
Մունցիպալիտետում աշխատում են համապատասխան աշխատանքային խմբեր, միաժամանակ սկսվել է վնասված ենթակառուցվածքների վերականգնումը։ Առավոտից ճանապարհները մաքրվում են հատուկ տեխնիկայով։ Աղետից հատկապես տուժել են Խոբիի, Ծալենջիխայի, Սենակիի, Աբաշիի և Մարտվիլիի բնակչությունն ու ենթակառուցվածքները։
Ջրով լցվել են բնակելի տների առաջին հարկերը, ոչնչացել են ցանքատարածությունները, կենցաղային իրերը, սատկել են ընտանի թռչունները։
Հատկապես վնասվել են ներքին ավտոճանապարհներն ու կամուրջները։ Բնակչության մի մասը մնացել է առանց էլեկտրականության։