Նավթը էժանանում է
ՏնտեսությունՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Չորեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները նվազում են համաշխարհային ռեցեսիայի եւ այս տեսակի հումքի պահանջարկի նվազման մտավախությունների ֆոնին, վկայում են առեւտրի տվյալները եւ վերլուծաբանի մեկնաբանությունները:
Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,55 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 93,77 դոլարի, WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը՝ 0,76 տոկոսով՝ հասնելով 88,67 դոլարի։
Չորեքշաբթի առավոտյան նավթի արժեքը նվազում է մի շարք պատճառներով, որոնցից մեկը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումների վատթարացումն է։ Կազմակերպությունը ենթադրում է, որ 2023 թվականին աճը կդանդաղի մինչեւ 2,7 տոկոս, այլ ոչ թե 2,9 տոկոս, ինչպես նախկինում կարծում էին: Բացի այդ, 2022 թվականին ԱՄՆ ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2,3 տոկոսից իջեցվել է մինչեւ 1,6 տոկոսի, Չինաստանի ՀՆԱ-ի աճը 3,3 տոկոսից մինչեւ 3,2 տոկոսի։