Արարատի գյուղերից մեկում 18-ամյա երիտասարդը տանը հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել
ՀասարակությունՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հոկտեմբերի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։50-ի սահմանում «Արտաշատ» ԲԿ-ից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղայի դի, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը։ Օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 18-ամյա Արարատ Մ․-ն էր, նա նույն օրը իրենց տանը հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։