Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ» Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ» Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» Մասնակցության մասին խոսք չկա, կարևորը՝ տոնում են ՔՊ-ականի հաջողությունը․ Աբրահամյան Պետության շահերից է բխում ունենալ ոչ թե Անկախության հռչակագրից «ձեռքերը լվացող» իշխանություն, այլ ՀՀ ու հայ ժողովրդի հավաքական շահը գիտակցող ու պաշտպանող նոր իշխանություն. Շարմազանով Այս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» 25/27 Երկուսով քվեախցիկում

«Խաղաղության դարաշրջանի» օրակարգն ու Ադրբեջանի ագրեսիայի «լեգիտիմացումը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Երբ 2020 թվականի աշնանը Ադրբեջանը համարձակվեց Արցախի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակում սկսել, ապա միջազգային հանրությունը որևէ կերպ դեմ չկանգնեց դրան և չկանխեց պատերազմը։ Իսկ հայկական կողմից էլ միջազգայնորեն լեգիտիմացրին այդ քայլը, քանի որ փոխանակ Հայաստանի և Արցախի իշխանությունները պնդեին ռազմական էսկալացիայի անընդունելիության մասին, պատերազմից առաջ խրոխտ կերպով հայտարարում էին, թե պատերազմ եք ուզում, պատերազմ կստանաք։ Ու Ադրբեջանը աննախադեպ ռազմական հանցագործություններ իրականացրեց արցախահայության նկատմամբ, սակայն Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան մինչև հիմա որևէ կերպ չի դատապարտվում։

ՀՀ իշխանություններն էլ, կարծես, դա նորմալ են համարում, քանի որ ոչ մի խոսք չեն ասում, որ կոնկրետ ռազմական հանցագործություններ են տեղի ունեցել, փոխարենը պարտության պատասխանատվությունը գցում են նախկինների գրպանը։ Տպավորություն է՝ կարծես այդպես էլ պետք է լիներ։ Իսկ որոշ ժամանակ անց Ադրբեջանը համարձակվեց նոր ագրեսիա նախաձեռնել՝ այս անգամ Հայաստանի դեմ։ Եվ անցյալ տարվա մայիսին ադրբեջանական զինուժը առանց լուրջ դիմադրության հանդիպելու Գեղարքունիքում և Սյունիքում ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածքներ։ Այդ ժամանակ ադրբեջանական զորքերի դուրսբերման խնդիրը կոնկրետ ամենաբարձր մակարդակով միջազգայնորեն դնելու փոխարեն Փաշինյանը առաջարկեց զորքերի հայելային հետքաշման և միջազգային դիտորդների տեղակայման գաղափարը, սակայն ո՛չ զորքերի հետքաշում տեղի ունեցավ, ո՛չ էլ դիտորդների տեղակայում։

Ու այդպես մեկ տարուց ավելի ժամանակ անցավ, ու Ադրբեջանը կրկին դիմեց իր նախընտրած գործելակերպին՝ տեսնելով, որ ՀՀ իշխանությունները համակերպվում են առկա իրավիճակի հետ և խաղաղության օրակարգի անվան տակ միշտ պատրաստ են գնալ զիջումների, միայն թե շարունակեն մնալ իշխանության ղեկին։ Սեպտեմբերի 12-ի, լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հերթական ագրեսիան իրականացրեց Հայաստանի նկատմամբ, ու ադրբեջանական զորքերը խորացան Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի տարածքներում՝ խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Հիմա էլ ՀՀ իշխանությունները նոր գործելակերպ են որդեգրել. մի կողմից՝ հայտարարում են, թե պատրաստ են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից էլ՝ պահանջում են, որ Ադրբեջանը դուրս հանի իր զորքերը ՀՀ տարածքից։

Բայց որևէ լծակ կա՞, որ հակառակորդը դուրս է գալու մեր տարածքից, միանշանակ չկա։ Բաքուն անտեսում է անգամ միջազգային տարբեր շրջանակների կողմից Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերը դուրս բերելու կոչերը։ Ադրբեջանի նկատմամբ կոնկրետ պատժիչ գործողություն չկա։ Իսկ նրանք, ովքեր հույսեր են կապում ԵՄ հատուկ առաքելության հետ, որն ուղարկվելու է Հայաստան, ապա նրանց հուսախաբություն է սպասում։ Մոտ երկու ամիս տևող այդ առաքելությունը ձևական նշանակություն է ունենալու, քանի որ ընդունակ չէ որևէ կերպ ճնշում գործադրել Բաքվի վրա ու կանխել ադրբեջանական ագրեսիայի հետագա ծավալումը։ Բայց այսքանով հանդերձ Հայաստանը շարունակում է բանակցել Ադրբեջանի հետ, և դրա ֆոնին մեր իշխանությունները տպավորություն են ստեղծում, թե խաղաղության ճանապարհով են գնում՝ նպատակ ունենալով փափուկ բարձ դնել ժողովրդի գլխի տակ այն համատեքստում, թե՝ մի քիչ էլ համբերեք, խաղաղության պայմանագիրը կկնքվի ու խաղաղության դարաշրջանը կբացվի։

Իսկ խաղաղության դարաշրջան բացելու խոսակցություններով էլ տևական ժամանակ կանցնի, ու մարդիկ կրկին կհամակերպվեն առկա վիճակի հետ, իսկ մեկ տարի հետո Ադրբեջանն արդեն նոր ագրեսիա կնախաձեռնի Հայաստանի նկատմամբ և նոր պահանջներ կդնի հայկական կողմի առաջ։ Չէ՞ որ մենք դրա փորձը տեսնում ենք փաստերի հիման վրա։ Մինչև հնարավոր չլինի թշնամուն կանգնեցնել, նրանք չեն կանգնելու։ Եվ պետք է հնարավորինս շուտ արվի այդ քայլը, բայց այլ հարց է, որ գործող իշխանությունները պարզապես ընդունակ չեն նման քայլի գնալու։ Կամ չեն ցանկանում...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանՄասնակցության մասին խոսք չկա, կարևորը՝ տոնում են ՔՊ-ականի հաջողությունը․ ԱբրահամյանՊետության շահերից է բխում ունենալ ոչ թե Անկախության հռչակագրից «ձեռքերը լվացող» իշխանություն, այլ ՀՀ ու հայ ժողովրդի հավաքական շահը գիտակցող ու պաշտպանող նոր իշխանություն. ՇարմազանովՆիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան»Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութ