Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Երբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ» Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Ինչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ»


Անհրաժեշտ է նոր ձևաչափ. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայ ժողովրդը և հայոց պետականությունը գլխավորապես ներկա ապաշնորհ և օտարածին իշխանությունների վարած ապազգային քաղաքականության արդյունքում կանգնել են ճակատագրական-օրհասական և աշխարհաքաղաքական բարդ ու անելանելի իրավիճակի առաջ և հայտնվել քաղաքական, տնտեսական, մշակութային, բարոյահոգեբանական, արժեհամակարգային, դիվանագիտական, անվտանգային, միջազգային վստահության, ինքնիշխանության համակողմանի և խոր ճգնաժամի հորձանուտում, որտեղից դուրս գալը կա՛մ այլևս հնարավոր չի լինի, կա՛մ կարելի կլինի համազգային համախմբման, քաղաքական, դիվանագիտական հնարամիտ ելքեր գտնելու և համայն հայության՝ ինքնազոհողության աստիճանի հասնող ջանքեր գործադրելու շնորհիվ միայն:

Հետպատերազմական շրջանի պայքարի դրսևորումներն այդպես էլ չտվեցին ակնկալվող արդյունքներն իշխանափոխության հարցում: Կաթողիկոսի և Արցախի ու Հայաստանի նախկին նախագահների ձևաչափը նույնպես, կարծես թե, ցավոք, չի կայանում: Ինչի՞ հետևանք է այս ամենը: Ուզենք, թե չուզենք, վերջին տարիներին Հայաստանում վառ անհատականություններն ու հեղինակությունները, հերոսները, կոչումներն արժեզրկվեցին ու նվաստացվեցին հասարակության աչքում, և նրանց դերակատարումը քաղաքական-հասարակական գործընթացներում հասցվեց նվազագույնի: Իսկ նպատակը բոլորիս համար պարզ է՝ այնպիսի բարոյազրկված, ստրկամիտ հասարակություն, կազմաքանդված պետություն և անվտանգային համակարգ ունենալն էր, որ այլևս երբևէ չկարողանայինք ոտքի կանգնել: Մինչդեռ կաթողիկոսն ու նախագահները տիրապետում են ահռելի փորձի ու իմաստության, կամքի, միջազգային վստահության, կապերի, տեղեկատվության ու գիտելիքների մեծ ռեսուրսի:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ենթադրվում է փնտրել և գտնել անհետաձգելի նոր ելքեր, նոր ձևաչափ, որը հնարավորություն կտար ընտրել մաքսիմալ ներկայացուցչական, հեղինակավոր, լեգիտիմ, հանրային բարձր վստահություն վայելող և գործուն ձևաչափ՝ համայն հայությանը համախմբելու և նրանց ջանքերն առավել արդյունավետ ու նպատակային օգտագործելու համար: Այդ նպատակով կոչ եմ անում ակտիվանալ ու համախմբվել մեր քաղաքական, հասարակական, հոգևոր, մշակութային, գործարար ընտրանուն, գիտական, ռազմական, փորձագիտական, սոցիալ-հոգեբանական ու պատմա-փիլիսոփայական շրջանակներին, մարդկանց, որոնք կարող են մտահղանալ ու գեներացնել նոր գաղափարներ ու առաջարկություններ երկիրը այս վիճակից դուրս բերելու համար:

Այդ նպատակով մամուլում, հեռուստատեսությամբ, ինտերնետային կայքերում կարելի է կազմակերպել քննարկումներ ու բանավեճեր, տալ գիտականորեն հիմնավորված գնահատականներ ու ներկայացնել իրավիճակից դուրս գալու գործողությունների հստակ առաջարկություններ: Պետք է մի կողմ դնել արհեստական ամբիցիաներն ու սուբյեկտիվ, անձնավորված վերաբերմունքը և ազգովի կանգնել նրա կողքին, ով այս բարդ ու անհուսալի իրավիճակում իր վրա պատասխանատվություն կվերցնի երկիրը մղձավանջից դուրս բերելու համար: Վերջապես մենք պե՞տք է սովորենք լսել, հարգել ու հնազանդվել մեր ընտրանուն: Ազգը, որ հակված է խաչելու իր ընտրանուն, փոխարենը «աստվածացնել» փորձանքի բուն պատահականություններին, ապագա չի կարող ունենալ: Պետք է նկատի ունենալ, որ փողոցում ամբոխի կողմից չեն կարող ընդունվել հավասարակշռված ու արդյունավետ որոշումներ, զանգվածներն օժտված չեն այդպիսի ունակություններով:

Մեր ժողովրդի տաղանդը, անկոտրում կամքը, հայ զինվորի խիզախությունն ու Հայաստանի աշխարհաքաղաքական առավելություններն էլ ճիշտ օգտագործելու դեպքում մենք կարող ենք դուրս գալ այս վիճակից և զարգացման նոր հնարավորություններ գտնել, չեզոքացնել հնարավոր նոր սպառնալիքները, պահպանել անկախությունը, պետականությունը և իր պատմակաան հողի վրա հայի ապրելու իրավունքն ու հավերժ լինելիությունը: Պատմությունը վկայում է, որ պետականություն կորցրել ենք ժողովրդի, եկեղեցականների, իշխանների ու նախարարների անհամերաշխության արդյունքում: Իսկ երբ համախմբվել ենք, անպայման ունեցել ենք հաղթանակներ, միայն թե համախմբվում ենք օրհասական պահերին: Իսկ հիմա եկել է մեր գոյության թերևս ամենաօրհասական պահերից մեկը:

«Երբ հայերը բռնում են միմյանց թևերից ուս ուսի և տրորում են գետինը, իրենց թմբուկի ու ծիրանագույն նվագարանների ձայնի տակ, իմ պալատի սյուներն ավելի հավանական է, որ փոշու մասնիկներ դառնան, քան հնարավոր կլինի կանգնեցնել նրանց»,-ասել է հռոմեական կայսրության պետական ու ռազմական տաղանդավոր գործիչ Հուլիոս Կեսարը: «Վե՛ր կաց, ոտքի ե՛լ, փոթորիկներից աննվաճ կաղնի՛, դու գերմարդկային, դու գերբնական տառապանքների երկաթե ոգի,- դու պետք է ապրիս,դու կուզես ապրիլ: Եվ վերքդ պոկիր, տո՛ւր ինձ, սիրելի՛ս, և գոտեպնդվի՛ր և խրոխտ ու վես կոչնակդ հնչե՛, թող եղբայրության, և իրավունքի, և ազատության զանգը որոտա քո երկաթեղեն լեռներիդ վրա...»,- որպես պատգամ գրել է Ավետիք Իսահակյանը՝ կանխազգալով հայ ժողովրդին սպառնացող ոգու սովն ու բարոյական անկումը:

Իսկ մեզ հայրենիք և պետականություն կորցնելուց շատ քիչ ժամանակ է բաժանում, եթե ազգովի խելքի չգանք: Չգիտեմ էլ ինչ պետք է լինի, որ մեր սիրելի ժողովուրդը դուրս գա այս անտարբերությունից, մոլորությունից ու անպատիվ վիճակից, այս ազգային խայտառակությունից: Մինչդեռ անհասկանալիորեն դեռևս հայության մի զգալի հատվածը շարունակում է հանդուրժել մեկին, որը չունի ոչ մի արժանիք, բացահայտ վարում է ազգակործան քաղաքականություն, որն աղետ բերեց հայ ժողովրդի գլխին՝ հանձնեց մեր հայրենիքի մի զգալի մասը, հազարավոր չարդարացված զոհերի պատճառ դարձավ, ուրացավ մեր հերոսների թափված արյունը, խլեց հայության սերը, երազները, երջանկությունը, գետնով տվեց դարերով ձեռք բերված պատիվն ու արժանապատվությունը:

Իսկ սրբության սրբոց հայրենիքի ուրացման համար դաժան պատժից խուսափելու միակ ելքը պետականությունը ոչնչացնելն է, ինչը և արվում է: Մինչդեռ սրանք հաշվի չեն առնում մի բան, որ չկա ավելի ամոթալի ու դաժան բան, քան դավաճանի խարանը ճակատին կրելն է, քան Աստծո պատիժն ու ժողովրդական ցասումն է, ինչը ավելի դաժան է լինելու, քան իրավական որևէ պատիժ: Հայրենիքը երբեք չի մոռանում ու ներում դավաճաններին. նույնիսկ սիրող մայրը կարողանում է դաժանորեն պատժել մեղանչող իր որդուն։

Ցավոք, այդպես էլ չհասկացանք, որ կյանքում գլխավորը արժանապատվությունն է, հայրենիքը և պետությունը, իսկ մնացած բոլոր շահերը պետք է ստորադասել այդ արժեքին: Ազգը չի կարող մեռնել, եթե չի ուզում և չի կարող կործանվել այլ կերպ, քան ինքնասպանությունն է: Պայքարող ժողովուրդներին անհնար է ծնկի բերել, նրանց կարելի է սպանել, բայց չի կարելի հաղթել, ազգերի ու ժողովուրդների համար էլ չկա գոյատևման այլ միջոց, քան հավերժական պայքարն է: Ինչպես հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանն է ժամանակին գրել. «Շո՛ւնչդ տուր, հոգի՛դ տուր, բայց հայրենիքդ մի՛ տուր ուրիշին»...

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՄեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբԸնդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԿիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԵրբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ»Ազգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումՊարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ»Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանԻնչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ»Խորհրդանշական ժեստեր՝ իրական երաշխիքների փոխարեն. «Փաստ»«Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ-Տող հատվածում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում. «Փաստ»«Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ»Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան