2023-ին կթողարկվի առաջին iPhone-ը՝ USB Type-C-ով. Bloomberg
LifestyleՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ամերիկյան Apple ընկերությունը 2023-ին կթողարկի iPhone, ականջակալների շարք և համակարգչային պարագաներ՝ USB Type-C-ով: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ Power On-ին հղումով:
Հրատարակության խմբագիր Մարկ Գուրմանի խոսքով՝ ամերիկյան ընկերությունը ստիպված կլինի թարմացնել իր արտադրանքը՝ Եվրախորհրդարանի կողմից ընդունված օրենքին համապատասխանելու համար։ Նոր փաստաթուղթը պահանջում է, որ ԵՄ-ում վաճառվող բոլոր բջջային սարքերը, պլանշետները մինչև 2024 թվականի վերջ ունենան USB Type-C լիցքավորիչներ։
Ինչպես նշում է Գուրմանը, 2023 թվականի վերջին կներկայացվի iPhone 15-ը, որը Apple-ի սմարթֆոններից առաջինը կլինի, որը կստանա USB Type-C՝ Lightning միակցիչի փոխարեն։ Հաջորդիվ կներկայացվեն AirPods, AirPods Pro և AirPods Max անլար ականջակալների նոր սերունդները, որոնք նույնպես կաշխատեն USB Type-C-ով, այնուհետև համակարգչային աքսեսուարները Magic Mouse-ը, Magic Keyboard-ը և Magic Trackpad-ը անցում կկատարեն նույն ստանդարտին։
Հիշեցնենք, որ Եվրամիությունում վաճառվող ամբողջ էլեկտրոնիկան USB Type-C լիցքավորիչների միասնական ստանդարտին փոխանցելու մասին օրենքը ընդունվել է 2022 թվականի հոկտեմբերի սկզբին։