Հոկտեմբերի 16-ը ՀՀ մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, գնդապետ Գեղամ Գաբրիելյանի հիշատակի օրն է
ՀասարակությունՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հոկտեմբերի 16-ը ՀՀ մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, գնդապետ Գեղամ Գաբրիելյանի հիշատակի օրն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը.
«2 տարի է՝ զրնգուն և նմանը չունեցող ձայնը չենք լսել:
Գեղամ Գաբրիելյանն իր ողջ կյանքը նվիրել է հայրենիքի պաշտպանությանը:
44-օրյա պատերազմի ժամանակ կորպուսի շտաբի պետը եղել է իր զինվորների կողքին՝ խրամատներում. ասում են, որ իր զոհվելուց՝ հոկտեմբերի 16-ից հետո, այդ ճակատում իր զինվորների մարտական ոգին շատ է ընկել:
Գեղամ Գաբրիելյանը գրագետ, եկեղեցասեր ու քաջիմաց սպա է եղել, շատ շատերի համար՝ հրամանատարի և ընկերոջ փայլուն օրինակ: Իր երեխաները՝ Էդուարդը, Էլիզաբեթը և Էրիկը, շատ են կարոտում հայրիկին:
Հավերժ փառք, խունկ եւ խոնարհում իր անմար հիշատակին:
Լուսանկարը հրամանատար (հետագայում նաեւ՝ կնքահայր) Գեղամ Գաբրիելյանի հետ, 2014թ., 2-րդ պաշտպանական շրջան»: