Դոլարն ու եվրոն թանկանում են
ՏնտեսությունՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կազմել է 404.13 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.19 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 393.99 դրամ (աճել է 0.88 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 455.82 դրամ (աճել է 1.63 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.54 դրամ (աճել է 0.13 դրամով):
Երևանյան բանկերում դոլարը գնվում է 404-405 դրամով, վաճառվում է 413-416 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 387-394 դրամով, վաճառվում է 404-411 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 5.20-6.30 դրամով, վաճառվում է 6.60-6.80 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 409-410 դրամով, վաճառվում՝ 413-414 դրամով:
Եվրոն գնվում է 396-400 դրամով, վաճառվում է 403-404 դրամով:
Ռուբլին գնվում է 6.20-6.25 դրամով, վաճառվում է 6.44-6.50 դրամով: