Ռուսաստանից Հայաստան ավիատոմսերի արժեքը նվազել է 30 անգամ. Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիա
ՏնտեսությունՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ռուսաստանից դեպի Հայաստան ավիատոմսերի արժեքն այս տարվա սեպտեմբերի վերջի համեմատ նվազել է 30 անգամ: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան:
«Սեպտեմբերի 26-ին Մոսկվա-Երևան ավիատոմսերի ամենամատչելի առաջարկը մեկ անձի համար մեկ ուղղությամբ գնահատվել է 380 000 ռուբլի։ Հոկտեմբերի 26-ի այս ուղղությամբ տոմսերի արժեքը մեկ անձի համար մեկ ուղղությամբ սկսում է 13 000 ռուբլուց, իսկ Սոչիով տրանզիտի դեպքում սկսում է 12 000 ռուբլուց: Ուղեբեռով տոմսերի սակագները սկսվում են 15 000 ռուբլուց: Այսինքն՝ թռիչքը 30 անգամ էժանացել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Էժանացել են նաև Տաշքենդի, Թբիլիսիի և Դուբայի տոմսերը։ Ընդհանուր առմամբ, ասոցիացիայի տվյալներով, Ռուսաստանից արտերկիր թռիչքների արժեքը սեպտեմբերի վերջի համեմատ նվազել է 4-10 անգամ՝ կախված ուղղությունից։