«Չենք հասցնում մարսել մի կործանարար օրենքի հետևանքները, հրատապ կերպով գրվում են նորերը». Նաիրի Սարգսյանը դիմում է գրել
Հասարակություն«Աուդիտորների Պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանը գրում է.
Դիմել եմ ՀՀ ֆինանսների նախարարություն և ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ ՉԱՐԻՔ հանդիսացող հերթական օրենքի ընդունումը կանխելու ակնկալիքով։ Հիմա էլ որոշել են միկրոձեռնարկատերերին «գլխատել»։ Չենք հասցնում մարսել մի կործանարար օրենքի հետևանքները, հրատապ կերպով գրվում են նորերը։
Ձեր հետ աշխատելու մի տարբերակ կա՝ հանրայնացնել ամեն ինչ (մի ժամանակ այսպիսի դեպքերը դասական աշխատակարգ էր համարվում և չէինք հանրայնացնում)։
Դադարեցրե՛ք «բարեփոխումները»
Դուք կործանում եք տնտեսությունը
Դուք աղքատացնում եք ՀՀ քաղաքացուն
Դուք ամեն օր ավելի եք բարդացնում տնտեսության հետագա վերականգնման հնարավորությունը