18-ամյա մոպեդավարը վրաերթի է ենթարկել Հայաստանում գործող դեսպանատներից մեկի աշխատակցին, ով փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով
ՀասարակությունՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում Երևանի բնակիչ 18-ամյա Նարեկ Ա․-ն իր վարած Yamaha մակնիշի մոպեդով Աճառյան փողոցում վարերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածն անցնող Երևանի բնակիչ 60-ամյա Երվանդ Ո․-ին։
Ինչպես հայտնում է hamshyan.com-ը, մոպեդավարը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Եվ օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել հետիոտնին, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վրաերթի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Մոպեդավարը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։ Աղբյուրի տեղեկություններով՝ հետիոտնը աշխատում է Հայաստանում գործող դեսպանատներից մեկում։