Երևան, 20.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան 18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան


Այդ միջանցքը Ադրբեջանին խոստացված է նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագրով և դրա տակ հենց Փաշինյանի ստորագրությունն է. Չալաբյան

Բլոգ

Քաղաքական-հասարկական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՄԻ ՍԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Շատերդ երեկ արդեն հասցրել եք տեղեկանալ ՌԴ Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ կապված պատմության մասին: Հիշեցնեմ՝ ՀՀ ԱԺ Արտաքին կապերի վարչության ղեկավար, ոմն Տիգրան Սեյրանյանը նրան նամակ է հղել, որով հայտնել է, որ նրա ներկայությունը Հայաստանում ցանկալի չի, քանի որ «այն խոչընդոտում է մեր երկու երկրների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը»:
 
Երբ կարդում ես այս աբսուրդային և ցինիկ հիմնավորումը, գրած ինչ որ մի անձի կողմից, որը նույնիսկ պաշտոնական որևէ իրավասություն չունի այլոց մուտքը երկիր արգելելու, մտածում ես, որ սա կամ լկտի սադրանք է կոնկրետ այդ անձի կողմից, կամ էլ Կոնստանտին Զատուլինը իսկապես թուրք-ազերի տանդեմին ծախված մի կերպար է, որին պետք էր դեմոնստրատիվ այսպիսի շառաչուն ապտակ հասցնել: Սակայն Կոնստանտին Զատուլինը հայկական շահը ՌԴ-ում պաշտպանող առավել հետևողական քաղաքական գործիչներից է, մարդ, որը տասնամյակներով մշտապես հանդես է եկել Հայաստանի և Արցախի շահերի դիրքերից, և եթե նույնիսկ քննադատել է Հայաստանի իշխանություններին, ապա դրանց պաշտպանության մեջ բավարար հետևողական չլինելու համար: Ուստի սա ակնհայտորեն սադրանք է:
 
Ակնհայտ է նաև, որ այս սադրանքը Տիգրան Սեյրանյանի անձնական նախաձեռնությունը չի, այլ կազմակերպված է անձամբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, և ուղղված է ոչ թե պարզապես Զատուլինի դեմ, այլ Ռուսաստանի Դաշնության: Անկախ նրանից, ինչպես ենք մենք վերաբերվում Ռուսաստանի Դաշնությանը, նրա քաղաքականությանը մեր տարածաշրջանում, այսպիսի սադրանքները անհետևանք չեն անցնում: Եթե վաղը Ալիևը նոր տարածքներ գրավի, մեր զինվորները զոհվեն, գերի ընկնեն և խոշտանգվեն, իսկ ռուսները սառը չեզոքություն պահպանեն, դրա պատճառները պետք է փնտրել այս և նմանատիպ այլ սադրանքներում, և հայ-ռուսական հարաբերությունների ակնառու վատթարացման մեջ:
 
Այս իշխանությունները հիմա փորձելու են հիմնավորել, որ Զատուլինը խոսել է Հայաստանի տարածքով միջանցք տրամադրելու մասին, և որ Ռուսաստանի Դաշնությունը ընդհանրապես ճնշում է գործադրում Հայաստանի վրա միջանցքի հարցում: Ցավալի իրականությունն այն է, որ այդ միջանցքը Ադրբեջանին խոստացված է նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագրով (թեև այն այդպես չի կոչվում, բայց նկարագրությունը համապատասխանում է դրան), և դրա տակ հենց Փաշինյանի ստորագրությունն է: Եթե մենք ցանկանում ենք դրանից իսկապես հրաժարվել (իսկ պետք է ի վերջո հրաժարվենք), ապա պետք է ռազմականացնել մեր երկիրը, ամրացնել և արդիականացնել բանակը, և հետ շպրտել Ալիևին մեր բոլոր տարածքներից՝ այդ դեպքում նրա ուժային շանտաժը այլևս չի գործի, և ոչ ոք չի կարողանա մեզ ստիպել նրան «միջանցք» տրամադրել:
 
Այլապես, եթե այս իշխանությունը անարգել շարունակի ինքն իրեն պարգևավճարներ ու ասֆալտի տենդերներ բաժանել, բանակի հաշվին ուռճացնել ոստիկանությունը, կալանավորել իր քաղաքական հակառակորդներին, երկրի մուտքը արգելել հայկական շահերի համար պայքարած հայազգի և օտար գործիչների համար, 150 000 դոլարով քաղաքացիություն տալ թշնամիներին, մոտ ապագայում մենք ոչ միայն «միջանցքը» կտանք, այլև ողջ երկիրը կդառնա թուրքական միջանցք, մենք էլ սեփական երկրում՝ այդ միջանցքում ծվարած խեղճ տնվոր:
 
Ամեն անգամ, երբ այս իշխանությունը ազգային շահերին դեմ ուղղված հերթական սադրանքն է կատարում, հանրային բողոքի ալիք է բարձրանում, իշխանությունը փորձում է ինչ որ կերպ սրբագրել իր գործողությունները, ալիքն իջնում է, և երկիրը շարունակում է աներևույթ գլորվել դեպի անդունդ: Միայն հետևողական պայքարն այս իշխանության դեմ, նրա բերած կեղծ օրակարգերին ամենօրյա կոշտ հակազդեցությունը, և հասարակության մոբիլիզացիան ազգային հարատև շահի շուրջը թույլ կտան փոխել այս ընթացքը, և ապահովել մեր երկրի անվտանգությունը և զարգացումը: Եթե դուք էլ գիտակցում դա, մի սպասեք, մինչև ձեզ կալանավորեն, զրկեն քաղաքացիությունից, կամ երկիր ձեր մուտքն էլ արգելեն, միացեք պայքարին հիմա, և օգնեք փոխել մեր իրականությունը:

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանՄեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԸնդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանԹոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր Կամենդատյան18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ ՎարդևանյանԱրշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան»