Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան 21-րդ դարը մերն է լինելու. Արշակ Կարապետյան Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան Արարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան

Վերջին փամփուշտն ինձ համար եմ պահում. 33 տարեկանում զոհված Արորիկը հատուկջոկատային էր, 44-օրյայի մասնակից

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի ժամանակ իր ձեռքով փորած խրամատում զոհվել է հատուկջոկատային Արորիկ Հովհաննիսյանը։ Վերջինս դիրքի ավագն էր. ժամկետայիններին ասել է պատսպարվեք, իսկ ինքը միայնակ մի քանի ժամ կռիվ տվել թշնամու՝ անհամեմատ մեծաթիվ ուժերի դեմ։

«Մոր հետ վերջին անգամ որ խոսել է, ասել է՝ Աստծո կամոք այս անգամ որ գամ, ամուսնանալու եմ։ Հրամանատարն էլ քառասունքին որ եկավ, նույն բանն ասաց։ Փաստորեն Արորիկն ասել էր՝ 10 օրով արձակուրդ կտա՚՞ք, գնամ նշանվեմ, հրամանատարն էլ ասել էր՝ ոչ թե 10 օր, այլ մի ամիս կտամ, մենակ թե գործերն ավարտենք, նոր։ Նոր դիրք էին սարքում... էնպես ստացվեց, որ իր ձեռքով սարքած դիրքում էլ զոհվեց...»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է Արորիկի քեռին՝ Մուրադ Խամոյանը։

Արորիկը 33 տարեկան էր, զինվորական կյանքով էր ապրում 2011 թվականից։ Չնայած ոչ այդքան երկար զինվորական կենսագրությանը, Արորիկը հարուստ ճանապարհ է անցել և նրա խիզախությունն աննկատ չի մնացել հրամանատարության կողմից։

«Լավ հետախույզ էր, քանի հատ պատվոգիր ունի. վերջինը մի քանի օր առաջ են ուղարկել։ Որ Ագրարայինն ավարտեց, լեյտենանտի կոչում տվեցին։ Շուտով պիտի ավագ լեյտենանտ ստանար... Անեզր, անսահման սիրում էր Հայրենիքը, ազգային երգը, պարը... Կադրերը կան, թե ոնց է յարխուշտա զարկում, քոչարի պարում...»,-ասում է քեռին։

Առաջին դասարանից Արորիկը «Ծովասար» երգի պարի համույթ է հաճախել։ Որտեղ կար ազգայինը, այնտեղ նաև ինքն էր։
Ծառայության հետ կապված ոչինչ Արորիկը չէր պատմում ոչ տանը, ոչ բարեկամներին։ Քեռին ասում է՝ այդ առումով չխոսկան էր վերին աստիճանի։ 44-օրյա պատերազմի ժամանակ, լինելով Շուշիից վերջինը դուրս եկածների թվում, համեստորեն լռում էր նաև այդ ամբողջ ընթացքում գլխով անցածի մասին։ Վերջին օրերին միայն Շուշիից մի անգամ զանգել է մորը, ասել՝ ես լավ եմ ու անջատել։

«Անցած ամառն էր՝ ծիրան էինք քաղում, ասացի՝ Արորիկ, բա որ գերի ընկնեիր, ո՞նց էր լինելու, ասաց՝ քեռի, դու այդպիսի՞ կարծիք ունես իմ մասին։ Վերջին փամփուշտը միշտ ինձ համար կպահեմ. ես թուրքին գերի ընկնողը չեմ, ինձ կպայթեցնեմ, բայց գերի չեմ ընկնի»,-հիշում է քեռին ու ավելացնում՝ պատերազմի ամբողջ ընթացքում ընդամենը մի անգամ քանի ժամով է եկել Երևան, մասնակցել իր հրամանատարի՝ ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի հուղարկավորությանն ու հետ գնացել։

Հատուկջոկատային Արորիկ Հովհաննիսյանը զոհվել է սեպտեմբերի 13-ին՝ ներքին Շորժայի հատվածում։ Նրա մարմինը գտել են միայն հոկտեմբերի 7-ին։ Այդ ամբողջ ընթացքում ծնողները հույսը չէին կորցնում, որ Արորիկը ողջ է։

«Էլ դիահերձարան չի մնացել, որ չգնանք։ Մայրն էլ մինչև ամսի 7-ը եկեղեցիներից տուն չէր գալիս։ Հիմա էլ ասում է՝ թող գոնե ես լինեմ վերջին սևազգեստ մայրը...»,-պատմում է 33 տարեկանում նահատակված Արորիկ Հովհաննիսյանի քեռին։

Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԱռանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա ԿոստանյանԻնքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ ԿարապետյանԻշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ ՎարդևանյանՆախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանTRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ)«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան ԴումիկյանՀանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա Սողոմոնյան