Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» Մասնակցության մասին խոսք չկա, կարևորը՝ տոնում են ՔՊ-ականի հաջողությունը․ Աբրահամյան Պետության շահերից է բխում ունենալ ոչ թե Անկախության հռչակագրից «ձեռքերը լվացող» իշխանություն, այլ ՀՀ ու հայ ժողովրդի հավաքական շահը գիտակցող ու պաշտպանող նոր իշխանություն. Շարմազանով Այս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» 25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան

Զարգացման բազմաթիվ սցենարներ կան. ցավոք, բոլորն էլ շատ վտանգավոր են․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

News.ru–ն «ԵՄ-ն չի ցանկանում Ռուսաստանին տեսնել Հարավային Կովկասում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանին, առաքելություն ուղարկելու գաղափարն իրագործվել է մեծապես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի շնորհիվ, որը խոստանում է «չլքել հայ ժողովրդին», ինչպես, ըստ նրա, դա արել է Մոսկվան։ Փարիզի և Բեռլինի քաղաքական վերլուծաբանները NEWS.ru-ին պատմել են, թե ինչու է Ֆրանսիայի ղեկավարն այդքան ակտիվ հետաքրքրվում Հարավային Կովկասով։ Պատճառներից մեկն այն է, որ ԵՄ–ն ավելի է ակտիվանում միջազգային անվտանգության հարցերում և ցանկանում է իր «կարողությունները» ցույց տալ նախկին ԽՍՀՄ երկրների օրինակով, NEWS.ru-ին տված հարցազրույցում նշել է գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը: Իսկ եվրոպական արտաքին քաղաքականության հարցերում ֆրանսիացիները, նրա խոսքով, միշտ իրենց համարել են «հիմնական շարժիչ ուժ»:

«Եվրոպացի քաղաքական գործիչները չեն ցանկանում, որ հայ-ադրբեջանական հակամարտությունում արբիտրի դերը վերապահվի բացառապես Ռուսաստանին: Նրանք կարծում են, որ հենց ԵՄ-ն պետք է անկախ խաղաղապահի դեր խաղա Բաքվի և Երևանի միջև։ Բայց արդյո՞ք ընդհանուր Եվրոպան, բացի քաղաքական կամքից, բավարար ուժ ունի հետխորհրդային տարածքում իր ազդեցությունն ընդլայնելու համար»,- հարցնում է Ռարը: Դրան, ըստ երևույթին, Փարիզը դրական պատասխան ունի։ Ավելին, Մակրոնի գործողությունները թելադրված են նրա համար ծանրակշիռ փաստարկներով։ Մի կողմից, քաղաքագետի կարծիքով, Ֆրանսիային դուր չեն գալիս Թուրքիայի հավակնությունները եվրոպական ծայրամասում, այդ թվում՝ Կովկասում։ Մյուս կողմից, ինչպես նշում է Ռարը, ներկայիս գլոբալ գործընթացների համատեքստում եկել է «նոր մրցակցությունների» ժամանակը։

«Աշխարհաքաղաքական իրավիճակը ամբողջ աշխարհում արագորեն փոխվում է։ Ըստ ամենայնի, մրցակցությունն Արևմուտքի, Ռուսաստանի և Չինաստանի միջև միայն կսրվի, «մեծ խաղում» կլինեն այնպիսի նոր ուժեղ դերակատարներ, ինչպիսիք են Թուրքիան, Իրանը, Հնդկաստանը, Ղազախստանը։ Շատ բան կախված կլինի Մեծ Եվրասիայում նրանց դիրքավորումից։ Ռուսական դիվանագիտության խնդիրն այսօր ՇՀԿ-ի, ԲՐԻԿՍ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի համախմբումն է։ Ներկա պայմաններում դա հեշտ գործ չէ։ Նախկինում գոյություն ուներ այնպիսի կազմակերպություն, ինչպիսին ԵԱՀԿ-ն է, որտեղ հնարավոր էր ընդհանուր լեզու գտնել Եվրոպայի և Եվրասիայի միջև։ Հիմա, փաստորեն, դա արդեն չկա»,- ընդգծել է Ռարը։ Ի դեպ, քաղաքագետը նշել է, որ Արևմուտքը կարող է փորձել վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը 1994 թվականից ի վեր, թեկուզ առանց մեծ հաջողության, զբաղվում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։

«Մի կողմից՝ Հայաստանը Ռուսաստանի հուսալի դաշնակիցն է։ Բայց չպետք է մոռանալ, որ հայերն ունեն ուժեղ և ազդեցիկ սփյուռք Արևմուտքում, որը կարող է փորձել վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը... Դա նրանց պետք է, որպեսզի վերականգնեն կորցրած արևմտյան ազդեցությունը Անդրկովկասում»,- ասել է քաղաքագետը։ Թեև Մակրոնը Մոսկվայի հասցեին կոշտ քննադատության հետ մեկտեղ նաև հակաադրբեջանական հայտարարություններ է հնչեցնում, եվրոպացիները չափազանց զգոն են Բաքվի հետ հարաբերություններում, կարծում է Ռարը։ Նա հիշեցրել է, որ հիմա Ադրբեջանը դառնում է նոր էներգետիկ դաշինքի կենտրոն, որից ԵՄ երկրները մոտակա տարիներին գազ կգնեն։ «Հուսով եմ, որ Ֆրանսիան Հարավային Կովկաս է գնում հանուն խաղաղության, այլ ոչ թե ռուսական, թուրքական, իրանական, իսկ ապագայում չինական ազդեցության զսպման համար։ Նաև չեմ կարծում, որ Փարիզը կարող է դա անել»,- հավելել է Ռարը։

«Ֆրանսիան, իհարկե, փորձում էր հավասարակշռություն պահպանել հայ-ադրբեջանական հակամարտության հարցերում, սակայն այժմ անկեղծանում է իր հայանպաստ հայտարարություններում»,–NEWS.ru-ին տված հարցազրույցում ասել է Observo ֆրանս-ռուսական վերլուծական կենտրոնի ղեկավար Առնո Դուբյենը։ Նրա խոսքով, թեև Ֆրանսիայի նախագահը «ոչ շատ զգուշավոր և տեղ-տեղ ոչ ամբողջությամբ մտածված հայտարարություններ է արել», բայց դրանք արտացոլում են նրա դիրքորոշումը Ռուսաստանի և բուն հակամարտության նկատմամբ։ «Հիմա ուշադրություն է գրավել մեկ այլ բան՝ ընդհանուր հայանպաստ տոնն ու քննադատությունը Ռուսաստանի հասցեին։ Մակրոնը հայտարարություններ է արել, որոնք իսկապես արտացոլում են իրավիճակի իր տեսլականը։ Սա ինչպե՞ս կանդրադառնա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի վրա։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ մի կերպ», - ասել է Դուբյենը: Քաղաքագետը նշել է, որ Հարավային Կովկասում Ֆրանսիայի խաղաղապահ ջանքերը նոր երևույթ չեն։ Ինչպես գիտենք, Փարիզը երկար տարիներ եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ և վերջին տասնամյակների ընթացքում մասնակցել է բանակցային գործընթացին։ Սակայն միջազգային դիտորդների գործուղումը Հայաստան, անկասկած, նոր շրջադարձ է, որն ունի որոշակի նպատակ։

«Դա իսկապես ԵՄ-ի փորձն է՝ վերադառնալ և որոշակի դերակատարություն ունենալ՝ օգտվելով Ռուսաստանի թուլացումից և Իրանի գործողություններից»,- նշել է փորձագետը։ Ալեքսանդր Ռարը հիշեցրել է, որ Հարավային Կովկասում ֆրանսիական ներկայությունն ուժեղացնելու Մակրոնի գաղափարն իրականացվում է այն ժամանակ, երբ հին աշխարհակարգը փոխվում է: «Օրինակ, Թուրքիան և՛ ՆԱՏՕ-ում է, և՛ ՇՀԿ-ում։ Ի՞նչ է դա նշանակում: Նա ավելի մոտ է Ռուսաստանին, քան Ֆրանսիային: Արդյո՞ք Թուրքիան կմնա Արևմուտքի մաս, թե՞ անկախ ուժ կդառնա Մերձավոր Արևելքում։ Վերցնենք նույն Հայաստանը, որը ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում է, բայց Կենտրոնական Ասիայի որոշ երկրների պես ձգվում է դեպի Արևմուտք։ Իսկ նոր մեծ տերություն Չինաստանը Ռուսաստանի դաշնակի՞ցն է, թե՞ մրցակիցը։ Մետաքսի ճանապարհը տարեցտարի ավելի է մոտենում Եվրոպային, որը վախենում է դրանից։ Իսկ ի՞նչ կլինի ԱՄՆ-ի հետ, եթե Թրամփն այնտեղ վերադառնա իշխանության և կրկին կասկածի տակ դնի Եվրամիության հետ դաշինքը։ Զարգացման բազմաթիվ սցենարներ կան, և, ցավոք, բոլորն էլ շատ վտանգավոր են»,- եզրափակել է Ռարը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանՄասնակցության մասին խոսք չկա, կարևորը՝ տոնում են ՔՊ-ականի հաջողությունը․ ԱբրահամյանՊետության շահերից է բխում ունենալ ոչ թե Անկախության հռչակագրից «ձեռքերը լվացող» իշխանություն, այլ ՀՀ ու հայ ժողովրդի հավաքական շահը գիտակցող ու պաշտպանող նոր իշխանություն. ՇարմազանովՆիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան»Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն Մանվելյան