Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ամենախոշոր նվիրատուն Ակբա բանկն է
ՀասարակությունԱկբա բանկը 2021 թվականի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ամենախոշոր նվիրատու ընկերությունն է. բանկը հիմնադրամին տրամադրել է ավելի քան 190 միլիոն ՀՀ դրամ:
Կատարած նվիրատվությունների համար Ակբա բանկը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից մրցանակ է ստացել «ԱՐՑԱԽ ԱԴԱՄԱՆԴ» անվանակարգում:
Բանկը 2020 թվականին մեկնարկել և 2021 թվականի ամբողջ ընթացքում շարունակել է իր կողմից թողարկված քարտերի միջոցով կատարված յուրաքանչյուր գործառնության 0,3%-ն իր հասույթից ուղղել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ ընդհանուր առմամբ տրամադրելով ավելի քան 136 միլիոն ՀՀ դրամ:
Բանկը ևս 50 միլիոն ՀՀ դրամ միանվագ աջակցություն է տրամադրել հիմնադրամին՝ նպաստելով վերջինիս ընթացիկ խնդիրների շուտափույթ լուծմանը:
«Մեկը երկու դարձնենք» նախաձեռնության շրջանակում էլ Ակբան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին տրամադրել է ավելի քան 4 միլիոն ՀՀ դրամ:
Ակբա ֆինանսական խմբի մյուս անդամները՝ Ակբա Լիզինգն ու Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին են տրամադրել համապատասխանաբար 10 և 20 միլիոն ՀՀ դրամ:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին Ակբա ֆինանսական խմբի աջակցության ընդհանուր չափը 2021-ի վերջի դրությամբ կազմել է ավելի քան 220 միլիոն ՀՀ դրամ:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: