Տեղի է ունեցել «Սարաջևյան ընթերցումներ» խորագիրը կրող գիտաժողովը
ՄշակույթՆոյեմբերի 3֊ին` Երեւանի` Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում
տեղի ունեցավ «Սարաջեւյան ընթերցումներ» խորագիրը կրող, գիտաժողով եւ
ցուցահադես ՝ կազմակերպված`կոնսերվատորիայի եւ Եղիշե Չարենցի անվան
Գրականության եւ արվեստի թանգարանի կողմից։
Գիտաժողովը նվիրված էր հայ մեծանուն դիրիժոր եւ մանկավարժ, ջութակահա,
Կոնստանտին Սարաջեւի 145 ամակին՝ «Սարաջեւը կոնսերվատորիայում եղել է ռեկտոր եւ կոնսերվատորիային է նվիրել շուրջ 2500 նոտա`կլավիրներ պարտիտուրներ եւ այսօրվա գիտաժողովն ու ցուցահանդեսը նվիրված է նրա ծննդյան 145 ամյակին։ եւ կարծում եմ սա կդառնա ավանդույթ։»
Այս խոսքերը, ԳԱԹ երաժշտական բաժնի վարիչ եւ ցուցադրության
հեղինակ՝Ցողիկ Բեքերյանի խոսքերն են, նա նշեց նաեւ, որ Սարաջեւի արխիվը,
պահվում է Գրականության եւ արվեստի թանգարանում եւ ցուցադրված
նկարները, փաստաթղթերը տրվել է թանգարանի կողմից։
Գիտաժողովի ժամանակ ելույթ ունեցան՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական
Կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը, ԵՊԿ, ԱՌԱ.
Թեկն. Դոցենտ Նարինե Ավետիսյանը, ԵՊԿ Երաժշտության պատմության
ամբիոնի վարիչ, Արվ. Թեկնածու, դոցենտ Լուսինե Սահակյանը եւ այլք։
Անուշ Հայրիյան