Երևան, 19.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ» Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ» Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»


«Գործողություններ իրականացնելու քաղաքական պատուհան է բացվում, բայց մեծ համաժողովրդական շարժում է անհրաժեշտ». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Սոչիի եռակողմ հանդիպմանը ժամանակային ու պատմական փոքր պատուհան բացվեց, որպեսզի չստորագրվի խաղաղության պայմանագրի «վաշինգտոնյան» տարբերակը: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի դիտարկումն է, որի հետ ամփոփել ենք Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը, անդրադարձել հաջորդած զարգացումներին ու սպասվելիք հանրահավաքին:

«Մեր հասարակությունը պետք է հասկանա, որ «վաշինգտոնյան» տարբերակով խաղաղության փաստաթուղթը ոչ այդքան Արցախի, որքան ՀՀ ապագայի մասին է: Եթե անկեղծ լինենք, շատ դեպքերում կտեսնենք, որ մենք մեր ռազմավարական գործընկերոջ ու բնական դաշնակցի՝ ՌԴ-ի ու Իրանի համար կարևոր ենք ու հետաքրքիր նրանով, որ, թեպետ կոպիտ է հնչում, բայց մեր բալանսի վրա պահում ենք Արցախի Հանրապետությունը: ԱՀ անվտանգային համակարգը ՌԴին թույլ է տալիս Հյուսիսային Կովկասում խաղաղություն ունենալ, իսկ Իրանին՝ ունենալ իրավիճակ, ըստ որի, Ադրբեջանը չի մոտենա իր սահմաններին, հարձակման համար լավագույն պլացդարմ չի ունենա, ինչը ևս բխում է Իրանի շահերից ու տարածքային ամբողջականությունից: Եթե ինքնակամ հրաժարվում ես Ացախից, ԱՀ-ի կյանքում ունեցած մասնակցությունից, ոչնչացնում ես այն անվտանգային համակարգը, որի վրա խարսխված է Հայաստանի պետականությունը: Եթե այս անվտանգային համակարգը վերացվի, Հայաստանը պարզապես հետաքրքիր չի լինի ռազմավարական ու բնական դաշնակիցներին, որից հետո էլ ադրբեջանական և թուրքական բանակների ներխուժումը ՀՀ ամիսների խնդիր կլինի: Հետևաբար, Սոչիի հանդիպումը թույլ տվեց գոնե ժամանակավորապես կանխել այդ փաստաթղթի ստորագրումը, որով կազմալուծվելու էր ոչ թե ԱՀն, այլ ՀՀ-ն»,-նշեց քաղաքագետը:

Անդրադառնալով Սոչիի հանդիպումից հետո Արևմուտքի ակտիվացմանը, նաև այն հայտարարությանը, որ մի քանի օրից Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են Վաշինգտոնում, Բենիամին Մաթևոսյանը նշեց, որ այս գործողությունները տրամաբանական են. «Այն, որ ՌԴ-ի գործողությունների հիմքում առաջին հերթին այդ փաստաթղթի ստորագրումը թույլ չտալն էր, հասկանում են նաև Վաշինգտոնում: Միևնույն ժամանակ, եթե ՌԴ-ն X պահի կարողացել է կանխել այդ պայմանագրի ստորագրումը, չի նշանակում, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը հրաժարվելու են իրենց միջնորդական առաքելությունից, Ռուսաստանը Հայաստանից պոկելու քայլերից, որի նպատակն ամբողջական Հարավային Կովկաս ստանալն է»:

Քաղաքագետն այս համատեքստում նաև հիշեցրեց, որ Սոչիի հանդիպումից անմիջապես հետո, երբ դեռ Փաշինյանն այնտեղ էր, հայտարարվեց, որ հաջորդ օրը պետք է Թեհրան գնա: Համեմատականներ անցկացնելով՝ նա մի օրինակ բերեց՝ շեշտելով, որ իրավիճակները նման են. «Երբ ուկրաինական պատերազմն սկսվեց, Թուրքիան փորձում էր ներխուժել Սիրիա: Ինչպե՞ս դա կարողացան կանխել պաշտոնական Մոսկվան և Թեհրանը: Երեք երկրների ղեկավարների միջև հանդիպումներ եղան, գագաթաժողով, Էրդողանը նույնպես գնացել էր Սոչի, որտեղ նրա համար գոհացուցիչ արդյունքներ չեղան: Մեծ հաշվով, Մոսկվան և Թեհրանն իրականացրեցին գործողություններ՝ ցույց տալով, որ Սիրիա ներխուժումը ոչ միայն Անկարայի ու Դամասկոսի հարաբերություններին վերաբերող նեղ հարց է, այլ անմիջապես առնչվում է իրենց շահերին, և իրենք պատրաստ են իրենց շահերը հնարավոր բոլոր մեթոդներով պաշտպանել:

Նույնն այս դեպքում է: ՌԴ-ում տեղի ունեցավ հանդիպում, որով ամրագրվեց ռուս խաղաղապահների կարևորությունն Արցախում: Մինչդեռ «վաշինգտոնյան» փաստաթուղթն առաջին հերթին խաղաղապահներին, այսպես կոչված, ամերիկացի դիտորդներով փոխարինելու մասին էր՝ անհասկանալի ինչ-որ ձևակերպմամբ: Ընդհանուր առմամբ, առաջին քայլով Ռուսաստանն ամրագրեց, որ խաղաղապահների մնալը կարևոր է, ինչի տակ ստորագրում է նաև Ադրբեջանը: Երկրորդ քայլով Փաշինյանին տարան Թեհրան, որտեղ, վստահաբար, Իրանը ևս մեկ անգամ մատնանշել է իր համար կարևոր կարմիր գծերը, տարածաշրջանում երրորդ ուժերի, ինչպես նաև սահմանների փոփոխության անթույլատրելիությունը: Այսինքն, տեսնում ենք, որ, ելնելով իրենց իսկ շահերից, Մոսկվան և Թեհրանը դիվանագիտական մեթոդներով կարողանում են Հայաստանին զերծ պահել մի քայլից, որը կատարելուց հետո կոչնչանա անվտանգային համակարգը, իսկ պետության ֆիզիկապես կազմաքանդումը մի քանի ամսվա խնդիր է»:

Ինչ վերաբերում է վերոնշյալին զուգահեռ տարվող ՀՀ արտաքին քաղաքականությանը, մեր զրուցակիցը միայն մի իրողության մասին մատնանշեց: «ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում ՀՀ իշխանությունների՝ այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնից արտաքին լեգիտիմություն, աջակցություն ստանալու նպատակն է: Կան որոշակի մոտեցումներ, որոնք դեռ նախկինում են արտահայտվել ու եղել են ոչ միայն պրոթուրքական, այլ նաև հակառուսական ուղեգծի մեջ: Հիշենք ԵԱՏՄ-ից դուրս գալուն ուղղված նախաձեռնությունը, ՀԱՊԿ-ի հետ կապված քննադատությունները՝ դեռ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի, «Ելք» դաշինքի կողմից: Այս առումով տրամաբանական է, որ իրենց համար Արևմուտքի հետ համագործակցության որոշակի պատուհան արդեն իսկ բացված է: Փաշինյանը հիմա փորձում է Արևմուտքի հետ որոշակի հարաբերություններ հաստատել, բայց ելնելով ոչ թե ՀՀ անվտանգությունից, շահերից, այլ հենց իր անձնական շահերից:Արտաքին քաղաքականությունն իշխանությունները կառուցում են հենց անձնական շահից ելնելով: Վերջին շրջանում ամենաքննարկվող թեման միջանցքի, եթե ավելի բաց խոսենք, կոմունիկացիաների վերահսկողության մասին է:

Եթե կոմունիկացիաների վերահսկողությունն, ըստ 2020 թ. նոյեմբերի 9-ի պայմանավորվածության, հանձնում ես ռուսական կողմին, տրամաբանական է, որ ներհայաստանյան գործընթացների, ադրբեջանական կողմից մեկնաբանությունների շրջանակներում դա որպես միջանցք է ներկայացվելու: Որովհետև, փաստորեն, դու նշվածի վերահսկողության հետ կապված գործառույթներ չես իրականացնում: Եթե դա այդպես է, տրամաբանական է, չէ՞, որ ներքաղաքական ինչ-որ գործընթացներ գեներացվելու են և իրականացվեն: Եվ այդ ներքաղաքական գործընթացների շրջանակներում արտաքին աջակցություն ունենալը շատ կարևոր է: Եթե կոմունիկացիաների վերահսկողությունը ևս, ըստ նոյեմբերի 9-ի պայմանավորվածության, հանձնում ես ռուսական կողմին, տրամաբանական է, չէ՞, թվում, որ ռուսները կաջակցեն Փաշինյանին: Բայց քանի որ Ռուսաստանից, ամենայն հավանականությամբ, այդ աջակցությունը չկա, ստացվել է մի իրավիճակ, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթով վերցրած պարտավորությունները պետք է կատարել, մինչդեռ արտաքին աջակցության երաշխիքներ չեն տալիս: Քանի որ այդ երաշխիքները չկան, հենց այդ հանգամանքից են բխում հակառուսական բնույթ կրող գործողությունները, հակառուսական հիստերիան»,-ընդգծեց քաղաքագետը:

Իսկ Արևմուտքը, Բենիամին Մաթևոսյանի խոսքով, իր համար հետաքրքիր հնարավորություն է տեսնում. «Արևմուտքը տեսնում է, որ Փաշինյանն ուզում է դուրս գալ նոյեմբերի 9-ի հայտարարությունից, անկախ նրանից, թե Հայաստանի և Արցախի Հանրապետությունների համար դա ինչ արդյունք կունենա: Արևմուտքի համար սա հիանալի հնարավորություն է ոչ միայն ՌԴ ազդեցությունը նվազեցնելու, այլև Իրանի վրա ադրբեջանական հարձակման պլացդարմ ստեղծելու համար»:

Խոսելով վտանգներից, հայ ժողովրդին ուղղված արտաքին ազդակներից, Արցախում տեղի ունեցած ու Երևանում կայանալիք հանրահավաքների գործոններից՝ քաղաքագետը շեշտեց. «Մենք պետականության կազմաքանդման առջև ենք: Անվտանգային համակարգի ոչնչացման դեպքում անհնար է պետականությունը պահպանել: Եթե փոփոխություններ տեղի չունենան, պետականության ոչնչացման եզրին ենք: Ինչ վերաբերում է կոնկրետ Արցախի հանրահավաքին, իհարկե, էմոցիոնալ առումով դրական է, որ տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս եկան ու իրենց անհամաձայնությունը հայտնեցին իշխանությունների վարած քաղաքականությանը:

Բայց ամոթ է, որ այդ ամենը տեղի է ունենում միայն 2022-ի ավարտին, այն էլ՝ այն բանից հետո, երբ ՌԴ նախագահն ասաց՝ ժողովուրդ ջան, ձեզ հանձնում են և ուզում են Ադրբեջանի սուվերենությունը ձեր նկատմամբ ճանաչել: Բայց չէ՞ որ մինչ ՌԴ նախագահի ազդակը շատ այլ հայտարարություններ են եղել: Օրինակ՝ երբ մինչև 44-օրյա պատերազմը՝ 2020-ի ամռանը, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունից Արցախի Հանրապետություն իրավաքաղաքական տերմինը հանում ու այն փոխարինում էին լղոզված մի ձևակերպմամբ, արդյո՞ք չէր նշանակում, որ հրաժարվում են Արցախի սուբյեկտայնությունից: Սա ընդամենը մեկ օրինակ է, բայց չէ՞ որ մինչ Պուտինի հայտարարությունը, մինչ այդ հանրահավաքը Հայաստանից բազմաթիվ այլ հայտարարություններ էին եղել, որոնք ուղղակի թաղել էին Արցախի անվտանգությունը, ինստիտուցիոնալ առումով նաև պետականությունը: Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ անգամ մեր ազգային անվտանգությունը, պետական շահերի սպասարկման հարցերը պաշտպանելու համար արտերկրից պետք է ազդակ լինի, որ գործողություններ իրականացնենք: Սա նոնսենս է»:

Քաղաքագետը շեշտեց, որ, իհարկե, այսօրվա հանրահավաքը ևս կարևոր է: «Կարևոր է այն առումով, որ ՌԴ նախագահը, փաստորեն, Արցախյան հակամարտության համատեքստում Հայաստանի իշխանություններին բաժանեց հայ ժողովրդից: Գործողություններ իրականացնելու որոշակի քաղաքական պատուհան է բացվում: Միևնույն ժամանակ թե՛ Ստեփանակերտում, թե՛ Երևանում մեկ հանրահավաքով ոչինչ չի կարող փոխվել: Մեծ համաժողովրդական շարժում է անհրաժեշտ, որտեղ վայր դրված կլինեն բոլոր կուսակցական դրոշները, և պետականության զարգացման նոր հայեցակարգ կունենանք: Այդ հանրահավաքից զատ, պատգամավորները տանը լինելու իրավունք և ժամանակ չպետք է ունենային: Հիմա բոլորը պետք է լինեին կամ պետք է լինեն մարզերում, Երևանի տարբեր վարչական շրջաններում ու մարդկանց բացատրեին, որ Արցախը հանձնելով՝ լավ չեն ապրելու: Ոչ թե զուտ այն էմոցիոնալ լոզունգների համատեքստում, թե «թուրքը թուրք է մնում», այլ որ կազմաքանդվելու է անվտանգային համակարգը:

Իշխանություններն, ըստ էության, ասում են՝ Արցախը որ հանձնեն, թուրքերը գալու են ու ներդրում անեն, «թուրքական փողը կգա, լավ կապրենք»: Իրականում, երբ թուրքերը տեսնեն, որ անվտանգային համակարգ չկա, ոչ թե ներդրում են անելու, այլ գալու են, այս ամենը խլեն: Մարդկանց պետք է բացատրել, որ թուրքական փողը ոչ միայն չի գա, այլ այդ դեպքում թուրքական փողի փոխարեն կարող է թուրքական յաթաղանը գալ: Այս ամենը պետք է բացատրել ու մարդկանց նոր քաղաքացիական պայմանագիր առաջարկել: Խոսքը կուսակցության մասին չէ, այլ իրավաքաղաքական երևույթի: Մարդկանց պետք է բացատրել, թե ինչ Հայաստան է կառուցվելու, անգամ կենցաղային մակարդակում իրենց կյանքն ինչպես են պատրաստվում բարելավել: Եթե հասարակությանը ոչինչ չես տալիս, նրանից ոչինչ պահանջելու իրավունք չունես, որքան էլ նպատակները վեհ լինեն, և ասվի, որ պայքարում ես պետության ու պետականության համար»,-եզրափակեց քաղաքագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՄակրոնի մտահոգությունը չհաջորդեց մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի hարձակմանը. այն հաջորդեց մեր պատասխան hարվածին. ԱրաղչիԱրցախի ժողովուրդը վերադարձի իրավունք ունի. Բագրատ ՄիկոյանՀաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին Մոսկվայի օդային անվտանգությունը հայ մասնագետներն են ապահովում, դուք եվրոպաներից եք մասնագետ բերում. Արշակ ԿարապետյանԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումը Ամերիկյան փորձագետներն արձանագրում են Փաշինյանի տապալումը Սովորական ընտրակաշառք արցախցիներին իշխանությունից Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը.Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունը մտադիր է ավելացնել նախարարությունների թիվը Մեր ընտրողը պետք է ընտրություն կատարի փորձանքի, փորձարկման ու փորձառության միջև. Բագրատ ՄիկոյանՖասթ Բանկը դարձել է «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Ինչու՞ Փաշինյանը չի արել սա մինչև մեզ․ Դա կփրկեր մեր զինվորների կյանքերը. Նարեկ ԿարապետյանԻնչպես ադրբեջանական նարատիվները գերիշխող դարձան Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԻշխանությունը փորձում է Սահմանադրություն փոխել Ադրբեջանի հրահանգով․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 7 վագոն հացահատիկ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան Հայաստանը կարող է հավասարակշռված հարաբերություններ կառուցել արտաքին աշխարհի հետ․ Աննա ԿոստանյանՄատներով սքեյթբորդ. մանկական խաղալի՞ք, թե՞ իսկական մարզաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՄԱՐՏԻ). Բանկի առաջին կողոպուտը, հեղինակային իրավունքի մասին առաջին օրենքը. «Փաստ»Իմ պայքարը հանուն ուժեղ Հայաստանի է. մենք այլևս թույլ չենք լինելու. Արթուր ԱվանեսյանՇենգավիթում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը՝քաղաքացիների խնդիրների հավաքագրման և լուծումների մշակման նպատակով Երբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Կենսաթոշակների մակարդակով Հայաստանը շարունակում է զիջել տարածաշրջանի երկրներին․ Դավիթ ՀակոբյանԻրանի արևային էներգիայի հզորությունը հնգապատկվել է հասնելով 4162 ՄՎտ-ի Այն մասին, թե ում իրական շահերն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը և նրան շրջապատող կամակատարների խումբը. Ավետիք ՉալաբյանՈւժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Ընտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ»Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ»Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ»«Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ»Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ»Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ»Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ»Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ»Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»«Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ»Իրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. Bloomberg Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջներըԻրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսինՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունԻրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Հայաստանը թուրք-ադրբեջանական խումբ է կառավարում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի․ Ավետիք Չալաբյան