Պեսկովը Երևանին և Բաքվին կոչ է հղել
ՄիջազգայինՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ռուսական կողմը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են ապակայունացնել պետությունների միջև առկա իրավիճակը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է News.ru-ն։
«Մենք շարունակում ենք կոչ անել երկու երկրներին զերծ մնալ ցանկացած գործողություններից և քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի», - Մոսկվայի դիրքորոշումը հայտնել է Կրեմլի խոսնակը։
Հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի, ինչպես նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները։ Արդյունքում՝ ընդունվեց եռակողմ փաստաթուղթ, որը, ի թիվս այլ հարցերի, ընդգծում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը։