Երևան, 19.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան 18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան


Երբ ցանկացած սադրանք համարժեք պատասխան ստանա՝ ագրեսորը հնարավորություն չի ունենա այլևս իր կամքը պարտադրել. Ավետիք Չալաբյան

Բլոգ

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԹՇՆԱՄՈՒՆ Ի ՊԱՏԱՍԽԱՆ

Երեկ, ելույթ ունենալով ռազմակալված հայկական Շուշի քաղաքում, թշնամական պետության պարագլուխը սպառնալիքների հերթական տարափն է տեղացել Հայաստանի և հայության հասցեին, հոխորտալով երկու տարի առաջ տարած իր հաղթանակով, և նոր կորուստներ և զրկանքներ խոստանալով մեր ժողովրդին:

Պետք է ցավով արձանագրել, որ անցած երկու տարիները իսկապես մեզ համար նոր կորուստների շրջան էին: Այն դեպքում, երբ թշնամին ատամները սրած, նոր զորամասեր էր կառուցում, նոր սպառազինություններ էր գնում, նոր մարտական ստորաբաժանումներ պատրաստում, և ամեն հարմար առիթի դեպքում ավելի էր մխրճվում էր մեր տարածքը, մեր երկրի ղեկավարությունը շարունակաբար բարբաջում էր «խաղաղության» դարաշրջանից, կեղծ խոստումներով կերակրելով ժողովրդին, շարունակում էր երկրի ներսում ատելություն բորբոքել և իրենից դուրս մեղավորներ փնտրել, և փաստացի ոչ մի բան չէր անում՞ դիմագրավելու և սաստելու թշնամուն:

Այս ամենն էր, որ բերեց սեպտեմբերի 13-ի նոր հարձակմանը Հայաստանի վրա, որն աննախադեպ էր իր մասշտաբներով և կորուստների ծավալներով: Եվ թերևս միայն այս, լկտի և դաժան հարձակումն էր, որն արթնացրեց մեր հասարակության գոնե գիտակից մասին, հիշեցնելով, որ պատերազմը չի ավարտվել, իսկ այն կարող է ավարտվել, միայն երբ կողմերի միջև նորից ուժային հավասարակշռություն է հաստատվել, երբ կողմերից մեկը այլևս չի կարող անպատիժ սպառնալ մյուսին, երբ ցանկացած սադրանք համարժեք պատասխան է ստանում, և ագրեսորը այլևս հնարավորություն չունի իր կամքը պարտադրել:

Այսօր եկել է այն ժամանակը, երբ մենք պետք է ատամներս սեղմած ու թևերս քշտած, վերականգնենք այդ ուժային հավասարակշռությունը: Վերջ տանք ատելության քարոզին և վհուկների որսին, համախմբենք աշխարհով մեկ հայության ցփնված հսկայական ռեսուրսը, ամենուրեք կոշտ հակազդենք թշնամու «խավիարային» քարոզչությանը, նոր դաշնակիցներ և գործընկերներ ձեռք բերենք, նոր սպառազինություն արտադրենք և գնենք, նոր տաղանդավոր և խիզախ երիտասարդ սպաներ ներգրավենք մեր բանակ, նոր պաշտպանական ամրություններ կառուցենք ողջ սահմանի երկայնքով, պաշտպանելու մեր զինվորներին, և կրթենք ու զարգացնենք նրանց՝ դարձնելու 21-րդ դարի արդիական ռազմիկներ:

Այս ամենը իրատեսական է և հնարավոր, և եթե մենք դա անենք, այլոց մոտ էլ կվերականգնենք հարգանքը մեր նկատմամբ, թշնամուն էլ կստիպենք (գուցե նույնիսկ առանց կրակոց) հետ նահանջել մեր հողից, Արցախը կպահենք հայկական, և ի վերջո, մի գեղեցիկ օր, հետ կվերադարձնենք նաև մեր Շուշին: Այս նպատակից ավելի ոգեշնչողը ինձ համար չկա, և ամեն առավոտ, արթնանալով և դուրս գալով տանից, ես փորձում եմ օրն ապրել այնպես, որ մոտեցնեմ այդ նպատակի կատարումը: Ես ուրախ եմ նաև, որ այս նպատակի մեջ մենակ չեմ, որ այն կիսում են նորանոր մարդիկ, որոնք գիտակցում են, որ միայն մաքառումով, աշխատանքով, և փոխադարձ սիրով մենք կկարողանանք ոտքի կանգնել որպես ազգ ու պետություն, փակել պարտության էջը, և ճանապարհ բացել մեր նոր հաղթանակների համար, և դա կլինի մեր լավագույն պատասխանը այս լկտի և նենգ թշնամուն:

Դա կլինի նաև մեր լավագույն տուրքը բոլոր այն եղբայրների և քույրերի հիշատակին, որ կռել են մեր անցյալ հաղթանակները, և իրենց կյանքով կասեցրել պարտությունները: Մինչ այդ, հավերժ փառք նրանց, ու անմար հիշատակ, իսկ ապրողներին պատգամ՝ շարունակելու նրանց գործը, և հաղթանակների դարաշրջան բացելու մեր ազգի համար»:

 

ՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանՄեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԸնդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանԹոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր Կամենդատյան18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ ՎարդևանյանԱրշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» Ո՞ր արևային վահանակներն են լավագույնը. ինչպես կատարել ճիշտ ընտրություն Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ Զաքարյան