Երևանի սրտում տեղադրվել է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի խորհրդանիշն ու սկսվել է հետհաշվարկը
LifestyleՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Այս տարի «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը կայանալու է Երևանում, ինչի առթիվ այսօր Երևանի սրտում՝ Հյուսիսային պողոտայում տեղադրվել է այս տարվա խորհրդանիշը՝ հոլը:
Tert.am Life-ը ներկայացնում է մանրամասները:
Ուղիղ մեկ ամիս անց կայանալու է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը, որի գլխավոր խորհրդանիշը հոլն է, իսկ խորագիրը՝ «Պտտիր հրաշքը»: Այսօր կայացել է հետհաշվարկի արարողությունը, որին ներկա է եղել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Մալենային, որը պատվով ներկայացրեց Հայաստանը, իսկ նրա հաղթանակը բոլորինս է և հենց իր շնորհիվ մենք այս տոնը նշում ենք Երևանում»,- ասաց փոխքաղաքապետը:
Ողջույնի խոսքն է ասել նաև Հանրային Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:
«Տեղադրված էկրանին, այս տաղավարում և Երևանի մի շարք գովազդային վահանակների վրա երևալու է հետհաշվարկը, իսկ Երևանը շնչելու է Եվրատեսիլով»,- նշեց Հովհաննես Մովսիսյանը:
Պաշտոնական բացումն իրականացրել են այս տարի Հայաստանը ներկայացնող երիտասարդ երգչուհի Նարեն և նախորդ տարվա հաղթող Մալենան: