Լավրովը հոսպիտալացվե՞լ է
ՄիջազգայինՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հիվանդանոց է տեղափոխվել G20-ի Բալի գագաթնաժողովին ժամանելուց հետո առողջական խնդիրներ ունենալու պատճառով։ Այս մասին հայտնել են Ինդոնեզիայի իշխանությունները: Պաշտոնյաները հայտնել են, որ նրան տեղափոխել են նահանգի մայրաքաղաք Դենպասարի Սանգլա հիվանդանոց, գրում է Associated Press-ը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է այս հաղորդագրությունը։ «Ես և Սերգեյ Վիկտորովիչը Ինդոնեզիայում լրահոսն ենք ընթերցում չենք հավատում մեր աչքերին։ Պարզվում է, որ նա հոսպիտալացվել է։ Սա, իհարկե, ֆեյքերի «բարձրագույն ցատկն է»։
Դե, սպասեք համաշխարհային բացառիկ նորությանը»,- գրել է Զախարովան։