76-ամյա տղամարդը կացնով կտրել էր քնած որդու մատները
Օրվա իրադարձություններՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
Դեկտեմբերի 2-ին, ժամը 15.20-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ ամուսնու հայրը կացնով հարձակվել է իր և ամուսնու վրա, հասցրել մարմնական վնասվածքներ, ամուսնու մատը կտրվել է: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Դեպքի վայր՝ Արգավանդ գյուղի տներից մեկն է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը: 40-ամյա բնակչուհին հաղորդում է տվել, որ 76-ամյա սկեսրայրը, առանց հիմնավոր պատճառի, կացնով հարվածել և կտրել է 40-ամյա որդու, ով այդ պահին քնած է եղել, ձեռքի երկու մատները, այնուհետև կացնի բութ մասով հարվածել է իր գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք: